Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեսանք կեղծումների եւ խախտումների մեծ ապացույցներ». Ռիչարդ Կիրակոսյան

Մարտ 05,2013 13:27

«Կառանձնացնեմ 3 ասպեկտներ՝ նախընտրական շրջան, ընտրությունների նշանակությունը, ներկայիս իրավիճակը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետընտրական զարգացումներից խոսեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա պնդմամբ նախընտրական շրջանի առաջին պայմանը  մրցակցության պակասն էր, սա նախագահական ամենաոչմրցակցային ընտրություններն էին.

«Մենք տեսանք կեղծումների եւ խախտումների մեծ ապացույցներ: Մրցակցության եւ նախընրտական շրջանի առումով կարեւոր էր ընտրությունների անցկացման ունակությունն ու կարեւորությունը: Նախընտրական շրջանի էլեմենտը վստահությունն էր, վստահության խորը պակաս կար»:

Պրն. Կիրակոսյանի խոսքով Հայաստանում գոյություն ունի խորը դժգոհություն, դա կապված է մարտի 1-ի չլուծված դեպքերի հետ: Ընդդիմությունը միավորվեց ընտրություններից հետո, ոչ թե առաջ: Մինչեւ այժմ չգիտենք արդյոք ընդդիմությունն ունի կոնկրետ ռազմավարական պլան՝ ժողովրդի մեծամասնությունը դժգոհ է, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների մի մասն էլ Սերժ Սարգսյանից  դժգոհողների ձայն է:

«Կան ուսանողական դժգոհություններ եւ դասադուլներ, դժգոհության մակարդակը բարձրացել է՝ իշխանությունների համար օգտակար է ունենալ առողջ եւ կառուցողական ընդդիմություն: Չկա դեռեւս ոչ մի եզրահանգում, կա կարեւոր դաս բոլորի համար՝ բարեփոխումների եւ փոփոխությունների պահանջները զորեղ են: Խնդիրը ընտրությունների արդյունքները չէին, այլ դրանց անցկացումը՝ սա վիրավորական քարոզարշավ էր, բանավեճ չկար թեկնածուների միջեւ»:

Բանախոսի համոզմամաբ քաղաքական ուրվական էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իսկ քաղաքական դիակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Թվում է, թե իշխանությունները չեն հասկանում դժգոհության մակարդակը եւ իրենք իրենց դնում են վատ իրադրության մեջ.

«Նոր քաղաքական մարտավարություն ի հայտ բերեց Րաֆֆին, նա լքեց Երեւանը եւ գնաց մարզեր: Նա վերածվում է փոփոխության միջնորդի, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ տարիներին: Հայսատանի ռազմավարական դիրքը դրսում դեռեւս ուժեղ է եւ ես հավատ ունեմ, որ սա նմանատիպ ընտրություններից վերջինն է, այլեւս համբերություն չի լինի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031