ԱԳՆ-ի համար ավելի բարձր գին առաջարկող չի եղել
Մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ կնքվի ԱԳՆ-ի շենքի առուվաճառքի պայմանագիրը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը:
Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ եթե Էռնեկյանից բացի մեկ այլ գնորդ չհայտնվի, որն աճուրդի ժամանակ ավելի բարձր գին կառաջարկի, ԱԳՆ-ի շենքը կտրվի Էդուարդո Էռնեկյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ