Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են ստեղծել այլընտրանքային իշխանություն

Մարտ 05,2013 13:15

Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ երկրում ճգնաժամ չկա, ճգնաժամն ընդդիմության ներսում է

«Ժողովուրդը միավորվել է, բայց ընդդիմադիր դաշտը չմիավորվեց: Ի՞նչ է պատճառը, որ չնայած աշխարհքի բոլոր պետությունները շնորհավորել են նախագահին, բայց քաղաքական կուլտուրան թույլ չի տալիս ընդդիմությանը, որ գնան եւ իրենք էլ շնորհավորեն»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսպիսի տեսակետ հայտնեց:

Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ կա համազգային ճգնաժամ՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ես այնքան էլ չեմ ընդունում, որ կա ճգնաժամ: Այսինքն, կա ճգնաժամ, բայց նայած որտեղ: Ընդդիմության ներսում կա ճգնաժամ»:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գոյություն ունի ճգնաժամ՝ բոլոր ոլորտներում. «Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները թույլ չեն տալիս արդյունավետ դիմադրություն ցույց տալ պետական ապարատին, դրա համար էլ նա գնում եւ բանակցում է այլ կուսակցությունների հետ»:

Վարդան Այվազյանը վստահեցնում էր, որ իշխանությունները պատրաստ են եւ բաց են երկխոսության: Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ իշխանությունները ոչ մի առաջարկի հետ համաձայն չեն, ինչի՞ շուրջ երկխոսեն: Կա առաջարկ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու, որի հետ չի համաձայնում. «Եթե ես լինեի ընդդիմություն, թեման կլիներ սա՝ հանձնել իշխանությունը: Ուրիշ թեմա չի կարող լինել: Անլուրջ է առաջարկել գալ, երբ որ գիտես, որ դիմացինդ չի անելու»:

Նա առաջարկեց այլընտրանքային իշխանություն ձեւավորել, բայց ոչ ստվերային կառավարության տեսքով, այլ գյուղ առ գյուղ կոմիտեներ ստեղծել, որը կլինի այլընտրանք՝ իշխանությանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031