Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակի քվեարկության արդյունքները նույնպես կեղծվել են

Մարտ 05,2013 13:11

Րաֆֆի Հովհաննիսյանն այնուամենայնիվ որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակված թվերը չեղյալ ճանաչելու եւ նախագահական ընտրությունների իրական արդյունքներն ամրագրելու պահանջով։

«ՉԻ» – Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ  դիմել-չդիմելու հարցը «քվեարկության էր դրել», եւ, դատելով քվեարկության վիզուալ արդյունքներից, մարդկանց մեծամասնությունը դեմ էր արտահայտվել ՍԴ դիմելուն։ Եվ քանի որ Րաֆֆին այնուամենայնիվ որոշել է դիմել ՍԴ, պետք է ենթադրել, որ Ազատության հրապարակի քվեարկության արդյունքները նույնպես կեղծվել են։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ սափրագլուխներն ահաբեկումների եւ սպառնալիքների միջոցով հանրահավաքի մասնակիցներին ստիպել են դեմ արտահայտվել ՍԴ դիմելուն։ Արձանագրվել են նաեւ ընտրակաշառքի եւ «կրկնաքվեարկության» դեպքեր (նույն անձը միաժամանակ երկու ձեոքերն էլ բարձրացրել է):

Բայց հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ Րաֆֆին ի սկզբանե ասում էր, որ ընդամենը խորհրդակցում է ժողովրդի հետ։ Իսկ դա չի նշանակում, որ անպայման պիտի հաշվի առնի այդ խորհուրդը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Այդ մարդիկ ուղղակի բնազդաբար “ԴԵՄ” քվեարկող ընդիմադիր հեղափոխականներ են: Պետք էր հարցը ձևակերպել այսպես` ովքեր են ԴԵՄ, որ ՉԴԻՄԵՆՔ ՍԴ, բոլորը դեմ կլինեին, հարցը կլուծվեր:
    Բայց ԼԱԱԱՎՆ եք էլի հայեր… Բարև-ներ Ձեզ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031