Այսօր ժամը 12:30-ին, «Աճուրդի կենտրոնում» պետք է տեղի ունենար
Հայաստանի ԱԳՆ շենքի աճուրդը, սակայն այն այդպես էլ չի կայացել` գնորդ չլինելու պատճառով: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին Պետական գույքի կառավարման վարչությունից, նախկին գնորդ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի առաջարկը մնում է ուժի մեջ:
Նշենք, որ արգենտինահայ գործարարը, որը նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, ճիշտ այնքան գումար էր առաջարկել, որքան այսօրվա աճուրդում ԱԳՆ-ի շենքի համար նախատեսված 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկնարկային գինն էր:
Ըստ Պետգույքի կառավարման վարչության տեղեկատվության, աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվեր մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը: Շենքի վաճառքը նախատեսված էր ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ, ըստ որի՝ վաճառքի է հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ հատկացված հողամասը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ