Այս պահին «Միտք» վերլուծական կենտրոնում են ԱԱԾ աշխատակիցները, պատճառը դեռեւս անհայտ է: Շենքում գտնվող երիտասարդներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ ԱԱԾ-ն ինչ որ ստուգումներ է իրականացնում:
Մանրամասներ պարզել հնարավոր չեղավ, բայց շատ հավանական է, որ ԱԱԾ-ի «ստուգումները» կապված են ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ, որի մասին դեռ ընտրություններից առաջ լուրեր էին շրջանառվել, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձն իրականացնողների հետ կապ ունի:
Նշենք, որ «Միտք» վերլուծական կենտրոնի շենքում էր նստում նաեւ Վարդան Սեդրակյանը ու այս պահին նա եւս այստեղ է, համենայնդեպս` ավտոմեքենան շենքի մուտքի մոտ է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ