Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը աուդիտոր չի նշանակել

Մարտ 05,2013 12:35

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031