Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Ռեկտորի օգնականը բացարձակ թյուրիմացություն է»

Մարտ 05,2013 12:29

Հատվածներ ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, դաշնակցական Բագրատ Եսայանի հարցազրույցից:

 – Պարոն Եսայան, Դուք ժամանակին շատ ակտիվ մասնակցել եք դասադուլներին ու կազմակերպիչներից մեկն եք եղել։ Եթե համեմատական անցկացնենք նախկին եւ ներկայիս դասադուլների միջեւ, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում։

– Նախ համեմատությունն առաջին հերթին դասադուլի նպատակների մեջ է, այն ժամանակ դասադուլի նպատակն ամբողջ ազգի նպատակն էր, եւ այդ նպատակի շուրջ համախմբված էին բոլորը՝ առանց որեւէ տարբերակման՝ ուսանող էր, բանվոր էր, գյուղացի էր, բոլորը համախմբված էին գաղափարի շուրջ։ Եվ այդ առումով դասադուլն ընդունվում եւ ընկալվում էր բոլորի կողմից։ Օրինակ՝ դասախոսները, համալսարանի ղեկավարությունը շատ ավելի լոյալ էին դասադուլավորների նկատմամբ եւ փորձում էին այնպես անել, որ ուսանողներն ու բուհերը չվարկաբեկվեն։

– Այսօր հակառակ իրավիճակն է։

– Այսօր այլ վիճակ է. փաստորեն ուսանողության մի հատվածը ոտքի է կանգնել քաղաքական հստակ պահանջով, որն ուսանողության մյուս հատվածի կողմից ընդունելի չէ, եւ դա է պատճառը, որ այսպիսի սեւ ու սպիտակի բաժանման է հասցրել ուսանողությանը։ Սա գալիս է նաեւ քաղաքական ուժերի դիրքորոշումներից, որոնք նույնպես սեւ ու սպիտակի են բաժանում հասարակությունը։

– Որպես կրթության նախկին փոխնախարար՝ ինչպե՞ս եք վերաբերում ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի պահվածքին։ Վերջինս ԵՊՀ բակում հայտարարեց, թե «զորքերն առա՛ջ բերեք»։ Ու ընդհանրապես, ի՞նչ պիտի աներ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, որ չարեց։

– Ընդհանրապես այդ տղան՝ օգնականը, բացարձակ թյուրիմացություն է։ Բացարձակ թյուրիմացություն է ոստիկանություն բերել ու կանգնեցնել բուհի շրջակայքում։ Նման հիմարություն ով է որոշել՝ ես չգիտեմ, եւ եթե մեկը մտածել է ու կարծում է, որ դա պայքարի արդյունավետ ձեւ է, ուրեմն նա բացարձակ բան չի հասկանում։

Փոխանակ ուսանողների հետ ինչ-որ փոխզիջումային տարբերակներ գտնեն, գնում են թշնամություն հրահրելու ճանապարհով՝ հայտնվելով այդպիսի հիմար վիճակում։ Եվ ռեկտորի օգնականը բացարձակ հիմար քայլ է թույլ տվել, եւ նախարարով, ռեկտորով, ե՛ւ աշխատակազմի ղեկավարով ստիպված են արդարանալ նրա արած հիմարության պատճառով։

– Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք ուսանողներին, ի՞նչ քայլեր անեն, որպեսզի հաջողությունների հասնեն։

– Եթե ցանկանում են արդյունքի հասնել, չպետք է գնան ու կանգնեն բուհի առաջ եւ գոռալով կոչ անեն միանալ իրենց։ Դասադուլը կազմակերպվում է մինչեւ փողոց դուրս գալը։ Նախ պետք է դասադուլի գաղափարն ու նպատակը հասկանալի եւ ընկալելի լինի մյուս ուսանողների համար։ Այսօր այնպիսի տպավորություն է, որ ուսանողների մեծ մասի համար հասկանալի չէ։ Իսկ եթե գաղափարը ընկալելի չէ, որքան էլ շենքի տակ բղավես, չեն միանալու։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    « Ժողովուրդին »- Շատ հաճելի է և կարեվոր նախքին փոխնախարարի տեսակետը ,բայց արեք չմոռանանք ռեկտորի օգնականի՝ աթոռից կախված լինելու վիճակը:Առնվազն ռեկտորի օգնական է, մի մեծ պաշտոն չէ, կուտակածն էլ ահռելի գումարներ չեն կարող լինել : Մարդը գիտական աշխատանքը թողած ստիպված վերադասի քմահաճույքներն է կատարում: Չկատարի վերեվինի հրահանգերը՝ կհայտնվի գործազուրկների բազմահազարանոց լեգեոնում:Այ եթե ,ներկայիս կամ նախքինում , նախարարի կամ փոխ նախարարի պաշոն զբաղեցրած լիներ ու հետ գցած ունենա…ար՝՛կունենար կրեայի զրահաբաճկոն:Տվյալ անձին պետք չէ առանձնացնել հասարակությունից, արաքը փնովելու կամ գովելի դարձնելու, այլ միգուցե հաշվի առնենք շարքային չինովնիկի վերեվին չգոհացնելու հետագան ՝ ևս մի անգործ ,ընտանյոք հանդերձ թշվառ իրավիճակում հայտնված,այ սա է ցավը:Ցավոք հարգելիներս մեր երկրում դեռևս իշխանավորները հին թե մի քիչ նոր, թե ավելի հին համաձայն մեր տեսածի նախ և առաջ սեփական կահ կարասու և կրեայի պատյանի մասին են մտածում (պատյանում տաք է) :Ծաղր ու ծանակելը դժվար չէ հիմա,քանսզի քո ենթական չե :Մարդ անհատը ,մենք բոլորս պետք է հասկանանք վերջը մեր կարեվորությունը մեր տեղում,մեր անկյունում,մեր բակում :Մեր… մեր, շատ է թվում պահել է պետք : Պահանջել արժանապատիվ վերաբերմունք ամեն տեղ ամեն քայլում,և պատշաճ անկողմնակալ գնահատական սովորական կատարված աշխատանքի դիմաց որպեսզի զերծ մնանք ծաղր ու ծանակից և վերադասի քմահաճույքները իրացործելուց: Հարգելի խմբագրություն խոսքս ծավալուն էր բայց գնահատականները ՝ հոգուս խորքից :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031