Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Դեռ չի երևում, թե ընդդիմությունն ուր է տանում իր ընտրազանգվածին»

Մարտ 05,2013 12:09

Հատված ԱԺ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հարցազրույցից;

– Ի՞նչ երաշխիք ունի բողոքող քաղաքացին, որ առաջիկա հինգ տարիներին իշխանությունը դրական քայլեր կանի։ Չէ՞ որ նախորդ հնգամյակում զգալի տեղաշարժեր չեղան։

– Համամիտ չեմ, որ դրական փոփոխություններ չեն եղել։ Կարծում եմ՝ հսկայական փոփոխություններ են եղել։ Եթե համեմատենք հինգ տարի առաջվա ու հիմիկվա Հայաստանը, տարբերությունները շատ մեծ են։

– Կա ընդդիմադիր հատված, որն իր կյանքում այդ փոփոխությունը չի նկատել։

– Որովհետև բոլոր ծրագրերը դեռ չենք իրականացրել։ Կրկին պիտի հիշեցնել ճգնաժամը, դրա վատ հետևանքները։ Այդուհանդերձ, ոչ թե փոփոխություն չի եղել, այլ պահանջներն են մեծացել։ Մարդկանց գիտեմ, որ շատ ավելի լավ են ապրում, բայց բողոքը շատ ավելի մեծ է։

Այս օրերին փոխվել է մթնոլորտը, դարձել է ավելի հանդուրժող, պայթյունավտանգ չէ։ Սա իշխանության ձևավորած մթնոլորտն է, որովհետև մեր նախագահն է առաջին հերթին տոլերանտ։ Որևէ դեպք չի եղել, երբ իրեն առաջարկվի երկխոսություն, և դա չքննարկվի։ Հիմա էլ իշխանությունը փորձում է եզրեր գտնել։ Ընդդիմությունը, ունենալով այսպիսի արդյունք, խոսում է իշխանափոխությունից, սա անընդունելի է։ Ավելին, ընդդիմության առաջնորդը հստակ չի կողմնորոշվել, կոչերը հստակ չեն, ծրագիր չունի։ Ընդդիմությունը պիտի շատ կողմնորոշված լինի, դիրքորոշումները որոշարկի։ Այսօր, ցավալիորեն, դեռ չի երևում, թե ընդդիմությունն ուր է տանում իր ընտրազանգվածին։

– Չի ընկալվում նաև այլընտրանք կոչվող ուժի՝ ԲՀԿի, գործողությունների տրամաբանությունը։ Մեկ Լևոն ՏերՊետրոսյանի հետ է «երկխոսվում», մեկ էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի։ Հիմա էլ հայտարարություն են անում, բայց մեջը հեչ «աղ» չկա։ Կոալիցիոն նախկին գործընկերոջ պահվածքը ՀՀԿն ինչպե՞ս է մեկնաբանում։

– Ամենադժվարն այն ուժերի վիճակն է, ովքեր հստակ չեն ձևակերպել քաղաքական իրենց կուրսը։ Ինչքան էլ խոսենք այլընտրանքի մասին, քաղաքականությունը ճշգրտություն է սիրում։ Այս առումով ԲՀԿ-ի վիճակը դժվար է, քանի որ դեռևս մանևրում են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031