Հատվածներ ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցից:
– ՐաՖՖի Հովհաննիսյանը բարությամբ, սիրով ու բարեւով հեղափոխություն է նախաձեռնել։ Դա, ի վերջո, ի՞նչ հանգրվանի կհասցնի, ըստ Ձեզ։
– Ես Րաֆֆի Հովհաննիսյանին չեմ ճանաչում։ Կարող է՝ բարի մարդ է, ժպտերես, շատ համակրելի։ Դա ուրիշ բան է, բայց կոնկրետ ծրագիր ունի՞ նա, որ ներկայացնի, որ ասի՝ ես եթե ընտրվեմ, ես ահավասիկ այս-այս բաները պիտի անեմ երկրի մեջ, որ երկրի վիճակը լավացնեմ։ Օրինակ, հասարակ բան, հայտարարվում է, որ երկրի մեջ կա գործազրկություն։ 40 տոկոս է, ինչ է մոտավորապես։ Անգործ են մարդիկ։ Գործազուրկ մարդը ազատ մարդ չէ։ Նա, որ աշխատանք չունի, աշխատավարձ չունի, ազատ մարդ չէ, չի կարող ազատ պետություն ստեղծել։ Այդպես եմ մտածում։ Այնպես որ ընտրվող էլ, չընտրվողն էլ նույն վիճակի մեջ են։ Այսինքն՝ չընտրվածը ասում է՝ ես եմ ընտրվել, մյուսը ասում է ես եմ ընտրվել, բայց չէ որ հայտարարում եք դուք երկուսդ էլ, որ եղել են ապօրինություններ։
– Իշխանությունը չի ասում։ Իշխանությունը հայտարարում է, որ շատ լավ
Կարդացեք նաև
ընտրություններ էին։
– Իսկ նա ինչպե՞ս է թույլ տալիս, որ ասվի, թե եղել են ապօրինություններ։ Ինչո՞ւ է թույլ տալիս, որ այդ տեսակ բան հայտարարեն։ Չէ՞ որ դա իր դեմ է, ինչու նա չի ժխտում։ Տակավին իշխանություններից մենք չլսեցինք, որ հայտարարվի բացեիբաց, որ ոչ մի խարդախություն էլ չի եղել։ Ասում են նորմալ է եղել, խաղաղ է եղել, բայց եղել են որոշ թերություններ։ Եթե ժխտող չկա, ուրեմն եղել են այդ տեսակ բաներ։
– Այսօր՝ ստեղծված այս իրավիճակում, մտավորականը որտե՞ղ պիտի լինի՝ հրապարակում գտնվող ժողովրդի կողքի՞ն, թե այլ տեղ։
– Իսկ այդ ժողովրդին ղեկավարողն ինչ ծրագիր է առաջարկում, կարո՞ղ ենք
իմանալ՝ ինչ է ասում։ Րաֆֆի՞ն է այդ ղեկավարը։ Ես այսօր հասարակ հարց եմ դնում, այսօր երկրի 40 տոկոսը գործազուրկ է, դու այդ հարցը ինչպե՞ս պիտի լուծես, պարոն։ Ամեն օր մարդիկ թողնում, գնում են, շուտով Հայաստանում մարդ պիտի չլինի։ Ինձ այդ բանը բացատրիր, որ հանգստանամ։ Ինձ հետաքրքրում է՝ մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի դա, մինչեւ երբ։
– Նա խոստացել է, որ աշխատատեղեր է բացելու, որ 5 տարվա ընթացքում
բոլորը վերադառնալու են։
– Ես իր կոշիկը կհամբուրեմ, եթե կարողացավ այնպես անել, որ նրանք վերադառնան։ Ես այսօր, որպես հայ քաղաքացի, տեսնում եմ, որ երկրիս մեջ երկու շատ կարեւոր պրոբլեմ կա, եւ այդ պրոբլեմները պարզ են, երեւում են. կա գործազրկություն եւ արտագաղթ։ Դու իմացիր, որ աշխարհի վրա ամենամեծ պետությունների թիվ մեկ պրոբլեմը զբաղվածության հարցն է։ ԱՍՆ-ի կառավարությունը առաջին հերթին մտահոգված է մեկ բանով՝ իր քաղաքացիների քանի՞ տոկոսը չի զբաղված, որովհետեւ ինքը պետք է պահի այդ մարդկանց, չէ՞։ Եթե չի աշխատում, տուրք չի վճարում, որեւէ բան չի ստեղծում, ո՞վ պիտի պահի այդ մարդուն։ Ուրեմն կառավարությունը պարտավոր է մտածել, որ իր քաղաքացիները զբաղված լինեն, աշխատեն, տուրք վճարեն, որպեսզի պետությունն էլ այդ տուրքով ժողովրդի համար գործեր անի։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Մեր լավագույն նկարիչներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը չարաչար սխալվում է, երբ համոզմունք է հայտնում, որ գործազուրկ մարդը ազատ մարդ չէ , նա, որ աշխատանք չունի, աշխատավարձ չունի, ազատ մարդ չէ: Գագիկ Ջհանգիրյանը ազատ մարդ չէր, երբ զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, Վլադիմիր Կարապետյանը ազատ մարդ չէր, երբ զբաղեցնում էր ԱԳ նախարարի խոսնակի պաշտոնը: Ազատություն ձեռք բերելու համար նրանք ստիպված եղան կամովի հրաժարվել պաշտոններից: Միակ ազատ մարդը, դա գործազուրկ մարդն է, որին չեն կարող սպառնալ աշխատանքից հեռացմամբ:
,,երկրի 40 տոկոսը գործազուրկ է, դու այդ հարցը ինչպե՞ս պիտի լուծես,,
Կարծում եմ, որ մեր այսօրվա իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ մեր արվեստագետներից շատերը խառնել են իրերի դասավորությունը, և չգիտեն որ հարցի պատասխանը ումից ուզեն: Րաֆֆիին նման հարց ուղղելուց առաջ, ճիշտ կլիներ իշխանությունը կեղծիքով զավթած սերժիկին հարցներ` ինչու 5 տարվա ընթացքում գործազրկույունը դարձավ 40 տոկոս, ինչու 5 տարվա ընթացքում արտագաղթի տեմպերը մեծացան, և ոնց է լինում, որ մեր առօրյա կյանքում բացասական երևույթները մեծ տեմպերով աճ են արձանագրում, իսկ այդ աճն ապահովող անձը թիվ խփելով ուզում է կիսատ թողածը շարունակի:
Եթե այդքան մտահոգ եք երկրի ապագայով /ես հավատում եմ, որ մտահոգ եք/, ապա հարցերն ուղղեք նրան, ում իշխանության օրոք է առաջացել նման վիճակ: