Օրակարգում են կառուցվածքային-կազմակերպչական հարցեր
Այսօր օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ: Երեւանի ավագանու ընտրություններին Aravot.am-ի տեղեկություններով ԲՀԿ-ն այսօր չի անրադառնալու, թեեւ ակնկալվում էր, որ նիստի օրակարգային հիմնական թեմաներից մեկը հենց այդ հարցն է լինելու:
Երեւանի ավագանում մասնակցության եւ այդ ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու պատվին արժանանալիք անձին կուսակցությանը կանրադառնա շաբաթվա վերջին տեղի ունենալիք քաղխորհրդի նիստերի ժամանակ:
Նաեւ ներքաղաքական խնդիրներին վերաբերվող անրադարձեր, մասնավորաբար, Գագիկ Ծառուկյան- Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը եւ հետագա հնարավոր հարաբերություններին վերաբերվող հարցեր ԲՀԿ-ն այսօր չի քննարկելու:
Կարդացեք նաև
Քննարկվելու են կառուցվածքային եւ կազմակերպչական հարցեր:
Հնարավոր է՝ քննարկվի նաեւ այն հարցը, որ եթե «Ժառանգությանը» խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գա, ԲՀԿ-ն կմիանա՞, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու խորհրդարանական տարբերակների փնտրտուքին ուղղված տապալված քննարկումներից հետո «Ժառանգությունը» հայտարարել է, թե քանի որ ՀՀԿ-ն մերժում է իր օրակարգով արտահերթ նիստ հրավիրելը, ապա կփորձեն ստորագրահավաք կազմակերպելով արտահերթ նիստ հրավիրել:
Մեր հարցին`ԲՀԿ-ն միանալո՞ւ է ստորագրահավաքին, երեկ խմբակցության քարտուցար Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Առաջարկը նոր է արվել: ԲՀԿ-ն սկզբունքորեն որեւէ խնդիր չի տեսնում որեւէ հարթակում լրջագույն խնդիրներ քննարկելու, բայց ես ինքս չեմ կարող այս պահին ողջ կուսակցության անունից նման հայտարարություն անել: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստորագրությունների հիմնական մասը ԲՀԿ-ն պետք է ապահովի՝ 44 ստորագրություն: Վաղը կուսակցության քաղխորհրդի նիստում մենք կքննարկենք այդ հարցը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ