Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Մարտ 05,2013 11:41

Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

 

  • Բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ գործակալություններում գոյանում են հերթեր և կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսևորումներին:
  • Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների կողմից ձևավորվել էր անօրինական պրակտիկա, համաձայն որի` փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: Արդյունքում անձինք ստիպված են եղել կրկին անգամ կատարել համապատասխան վճարումներ:
  • ՔԿԱԳ մարմինների կողմից մի շարք դեպքերում քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նո­տա­րական վավերացմամբ լիազորագրեր են պահանջվելինչը օրենքի խախտում է հանդիսանում:

 

Դատարաններ

  • ·     Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը:
  • ·    Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը:
  • ·        Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը և իրավունքի զարգացմանը։

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ` ԴԱՀԿ)

  • Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
  • Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հե­տևո­ղա­կան աշ­խա­տանք­ների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պա­հանջ­ները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական ան­ձանց հայտ­նա­բե­րելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դա­տա­րա­նի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում:

 

Քրեակատարողական հիմնարկներ (այսուհետ` ՔԿՀ)

  • Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ՔԿՀ-ների աշխատակիցների պարտականությունների չարաշահումների և կոռուպցիոն երևույթների վերացման, գերբնակեցման վերացման, ժամկետանց դեղորայքների տրամադրման բացառման և հանձնուքների ընդունման հետ:
  • Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը:
  • Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների հա­­մար առանձին խցերի, ինչպես նաև՝ տարրական սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պայմանների բացակայության խնդիրը: Հացադուլավորների իրավունքները և պարտականությունները առհասարակ կարգավորված չեն Օրենսդրությամբ:
  • Էական խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդամթերքի որակի, քանակի, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վերաբերյալ:
  • Անպատասխան են մտնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում և բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաև շահադիտական դրդումներով:
  • Ստացվել են բազմաթիվ բողոքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագիր ստանալու գործընթացի տևողության և մատչելիության, ինչպես նաև ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վարչարարության ժամկետների խախտման վերաբերյալ:
  • Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները:

 

 

Արձանագրված դրական զարգացումները

  • ·        ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարե­փո­խումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը:
  • ·        2012-2016 թվականների ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ կողմից մշակվել են մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:
  • ·        Կատարվել են ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակման աշխատանքներ, որի արդյունքում քաղաքացիական կացության ակտային գրանցումները, ակտի պատճենների ու տեղեկանքների տրամադրումն  իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:
  • ·        2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից պատրաստվել են վահանակներ և քաղաքացիական կացության ակտային գրանցման յուրաքանչյուր տեսակի ընթացակարգի և փաստաթղթերի ցանկի վերաբերյալ ուղեցույցներ (բուկլետներ), որոնք 2013 թվականից տեղադրված կլինեն ՔԿԱԳ բոլոր տարածքային բաժիններում և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում` քաղաքացիների իրազեկվածության ապահովման նպատակով:
  • ·        2012 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱՆ կողմից մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

Վաղը կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Ոստիկանության բաժինը։

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031