Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը Նարինե Մկրտչյանի գործով խորհրդակցական սենյակում է

Մարտ 05,2013 11:36

Այսօր Սահմանադրական դատարանում լսվեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, բայց չգրանցված Նարինե Մկրտչյանի դիմումը:

Զեկուցողները երկուսն էին՝ ՀՀ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանն ու ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նարինե Մկրտչյանը վիճարկում էր ՀՀ ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող հոդվածների սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Հիշեցնենք, որ մինչ ՍԴ դիմելը, Նարինե Մկրտչյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան եւ մերժվել էր նրա հայցապահանջը: Եթե վարչական դատարանում Նարինե Մկրտչյանի շահերը ներկայացնում էր իրավաբան Կրեն Վարդանյանը, ապա բարձր դատարանում նրա ներկայացուցիչն էր Տիգրան Սարգսյանը:

Դիմումատուն գտել էր, որ ընտրագրավի 8 միլիոն չափը խտրականություն է թեկնածուների համար, եւ հակասահմանադրական է այն իմաստով, որ հակասում է սահմանադրության. «Յուրաքանչյուր մարդ կարող է ընտրել եւ ընտրվել» հոդվածին: Ըստ դիմումատու կողմի, փաստորեն, ով չունի 8 միլիոն դրամ, չի կարող ընտրվել, առաջադրվել:

Դատական նիստը տեւեց կարճ, եւ դատարանը մտել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031