Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատաստան

Մարտ 05,2013 10:38

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը շուրջ երկու շաբաթ տևած վարանումներից հետո երեկ դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի՝ փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակած արդյունքները: Թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը, կերևա առաջիկայում:

Հայաստանի երկու տասնամյակի պատմության ընթացքում Սահմանադրական դատարանը իր որոշումներով երբևէ որևէ էական շեղում չի թույլ տվել, որը կարող էր հակասել իշխանության էքզիստենցիալ շահերին: 2003թ. նախագահական ընտրություններից հետո ընդունված որոշումը՝ մեկ տարվա ընթացքում անցկացնել նախագահի վստահության հանրաքվե, միակ շեղումն էր, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի յուրաքանչյուր ընտրությունից հետո դատական ատյաններում անհույս հայցեր չներկայացնի:
Նախևառաջ՝ պետք է ինքնակազմակերպվի, պայքարի ոչ միայն քարոզարշավի շրջանում, ընտրությունների օրը և դրանից հետո, այլև ընտրություններին նախորդած մի քանի տարվա ընթացքում: Հանրապետությունում կա 1988 ընտրատեղամաս: Այս ընտրություններն ապացուցեցին, որ այն ընտրատեղամասերում, որտեղ եղել են ընդդիմության ներկայացուցիչներ, ընդդիմության թեկնածուն առավելության է հասել իշխանության թեկնածուի նկատմամբ, քանի որ նրանք կարողացել են կանխել հնարավոր լցոնումներն ու այլ ընտրակեղծիքներ:

Յուրաքանչյուր ընտրատեղամասում հարկավոր է 3-5 հոգի, այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 6-ից 10 հազար ազնիվ մարդ:
Ընդդիմությունը պարտավոր է ընտրությունների ճիշտ արդյունքն ապահովող իր մեքենան ստեղծել՝ ընդդեմ իշխանության վարչաբյուրոկրատական մեքենայի և փողի: Ընդդիմությանը դրա համար ավելի շատ կազմակերպչական ունակություն է պետք: Եթե որևէ ընդդիմություն չի կարողանում 6-10 հազար ազնիվ մարդու մոբիլիզացնել, ապա զուտ հռետորական հարց կարող է առաջ գալ՝ ինչպես է նա երկիր կառավարելու:

Կարեն Հարությունյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031