Ամերիկյան «Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2013 թվականի ցուցակը, որում ընդգրկված է 1426 անուն:
Համեմատած նախորդ տարվա հետ, ռուս միլիարդատերերն աղքատացել են՝ տեղ չգտնելով աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց շարքում: Իսկ Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդու՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի, անունը դուրս է մնացել անգամ հարյուրյակից:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի միլիարդատերերի մի զգալի մասը անմիջական առնչություն ունի սպորտի հետ: 34-րդ տեղում հայտնված Ալիշեր Ուսմանովը ($ 17,6 միլիարդ), որը Ռուսաստանի ներկայիս ամենահարուստ մարդն է, Լոնդոնի «Արսենալի» համասեփականատեր է:
Գենադի Տիմչենկոն (նկարում), որն, ի դեպ, ծնվել է 1952 թվականին, Լենինականում (ներկայիս Գյումրի), ռուս զինվորականի ընտանիքում, Հոկեյի մայրցամաքային լիգայի տնօրենների խորհրդի նախագահն է եւ Սանկտ-Պետերբուրգի ԲՄԱ ակումբի նախագահը: Վլադիմիր Լիսինը ղեկավարում է Ռուսաստանի հրաձգության միությունը, իսկ Միխայիլ Պրոխորովը Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահը լինելուց բացի, նաեւ բասկետբոլի NBA-ի առաջնության մասնակից «Նյու Ջերսիի» ակումբի սեփականատերն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ