Ռուսաստանում ստեղծված այս նոր մարզաձեւն ալկոհոլի հետ որեւէ կապ չունի, թեեւ ժողովուրդը այդպես անվանում է սովորական հարբեցողությունը, «Իզվեստիային» հավաստիացրել է գաղափարի հեղինակ, Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի գործկոմի անդամ Միխայիլ Տորգովը: Նրա խոսքերով, խաղը ոչ մի կերպ չի առնչվում սպիրտայինի հետ: Դա զբաղմունք է երկու թիմերի միջեւ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինի երկուսից ավելի մասնակից: «Խաղալու համար հարկավոր են սեղան, գնդակ եւ ձեռքեր», – ասել է Տուրովը: Սակայն նա խաղի կանոնների մասին գերադասել է առայժմ լռել՝ դա թողնելով մարտի կեսերին նշանակված շնորհանդեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ