Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է
Մարտի 5-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն