Իրանցի նշանավոր երգահան և ջութակահար Բարդիա Կիարասը ընդգրկվել է 4-րդ «Վերածնունդ» միջազգային փառատոնի ժյուրիի կազմի մեջ: Հայտնում է «Փրես Թի ՎԻ» հեռարձակողը:
Փառատոնը անցկացվելու է Գյումրիում, ապրիլի 10-ից 19-ը:
32-ամյա Կիարասը 2010թ. գլխավորում է Իրանի ազգային երաժշտական նվագախումբը:
Կիարասը իրանական նվագախմբի հետ հիշարժան ելույթներ է ունեցել ինչպես Իրանում, այնպես էլ տարբեր միջազգային փառատոններում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ