Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիրտուալ դասարաններ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի միջև

Մարտ 04,2013 22:00

Եվրոպական հանձնաժողովի «իԹուինինգ» ցանցը, որը ինտերնետի միջոցով 33 երկրների 100 000 դպրոցների միջև կապ հաստատելու նպատակ ունի, այսօրվանից կգործի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դպրոցներում, գրված է Եվրամիության պաշտոնական կայքում:

«իԹուինինգ պլյուս»-ի գործարկումը հնարավորություն կստեղծի երկրներին միանալ զանգվածային վիրտուալ դասարանների, որտեղ աշակերտներն ու ուսուցիչները կարող են ավելի շատ բան սովորել իրենց գործընկերներից և մասնակցել ինտերակտիվ նախագծերի, որոնց շեշտը, օրինակ, դրված կլինի լեզուների կամ մաթեմատիկայի վրա: Դա նաև այլ մշակույթներ և ավանդույթներ բացահայտելու հնարավորություն կտա պատանիներին, և գտնել, թե ինչ ընդհանրություններ ունեն նրանք մյուսների հետ:

«իԹուինինգ պլյուս»-ը ԵՄ Արևելյան գործընկերության փորձնական ծրագիր է: Նրա բյուջեն կազմում է 834 00 Եվրո: Երկրներին այդ գումարից բաշխվել է.

Հայաստան՝ 64 000 Եվրո, Ադրբեջան՝ 80 000 Եվրո, Վրաստան 64 000 Եվրո, Մոլդովա 80 000 Եվրո և Ուկրաինա 96 000 Եվրո:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031