Լրահոս
Օրվա լրահոսը

Ր. Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի մերժվեց

Մարտ 04,2013 21:15

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր  մերժեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանի նման որոշումը՝ Սահմանադրական դատարան վիճարկելու հարց է առաջացնում,  քանի որ չի կարող քարոզչական նյութ պարունակող պաստառը մի տեղում լինել քարոզչական, իսկ մյուս տեղում՝  ոչ.  «Քաղաքացին, որը նայում է պաստառին՝  անկախ դրա չափերից,  նա քարոզչական տեղեկատվություն է ստանում, ուստի ես կարծում եմ, որ սա ևս մեկ հարց է ՍԴ դիմելու»:

Հիշեցնենք, որ  Ր.Հովհաննիսյանը վիճարկում էր ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրանց վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրանց ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ» և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը:

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում էր ներկայացրել վերոհիշյալ խնդրով՝ խնդրելով ԿԸՀ-ից դիմել դատարան՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Փետրվարի 25-ի որոշմամբ ԿԸՀ-ն մերժել էր Ր.Հովհաննիսյանի դիմումը: ԿԸՀ-ն արձանագրել էր, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված այն դեպքը, երբ ընտրական հանձնաժողովն առանց նախազգուշացման ուղղակի դիմում է դատարան՝ թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, վերաբերում է բացառապես այնպիսի խախտումներին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ-ն արձանագրել է նաև, որ բողոք ներկայացնող անձը չի ներկայացրել իրավական հիմնավորումներ կամ պատճառաբանություններ՝ հիմնավորելու իր կողմից ներկայացված փաստերի ազդեցությունը ընտրությունների արդյունքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031