Հայտնի է, որ Լատինական Ամերիկայում, բացի Կուբայից, մարդու կյանքը ապահովագրված չէ, իսկ գիշերային զբոսանքները դասվում են էքստրեմալ զբաղմունքների շարքը:
Այդ երկրներում փողոցային կողոպտիչները, կոռումպացված ոստիկանները, կաշառակեր սահմանապահներն ու նարկոբարոնները սովորական երեւույթ են, եւ ինչպես ասում են, մահն ամենուր ստվերի պես հետեւում է մարդուն: Դրա վառ օրինակն է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան-Խուանում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էկտոր Սանչեսի եւ էլի երեք մարդու սպանությունը, որոնց գնդակահարել են փողոցում: Բռնցքամարտիկի մոր խոսքերով, որդին «կույր գնդակի» զոհ է դարձել: «Նա հայտնվել է ոչ ճիշտ վայրում եւ ոչ ճիշտ ժամանակին…Իմ որդին ոչ մեկի հետ կապված չէր ու ոչ ոքի վնաս չի տվել», – լրագրողներին ասել է սգավոր մայրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ