Լրահոս
Օրվա լրահոսը

Al Monitor. Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն Իսրայելին խանգարում է Թուրքիայի հետ կապող հույսերը

Մարտ 04,2013 21:32

«Ասել, թե Սիոնիզմը մարդկության դեմ հանցագործություն է, բայց շարունակել մերժել Հայոց ցեղասպանությունը, անհնար բան է»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փետրվարի 27-ին, ՄԱԿ-ի միջոցառման ելույթին, գրում է «Ալ Մոնիտոր» լրատվականը:

Էրդողանն ասել էր. «ինչպես Սիոնիզմը, հակասեմիթիզմը և ֆաշիզմը, իսլամաֆոբիան անխուսափելի է չհամարել մարդկության դեմ հանցագործություն»:

Հրապարակման հեղինակը գրում է, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում էր ու այցելել էր Ցեղասպանության թանգարան: «Թանգարանը լի է սարսափելի վկայություններով ու լուսանկարներով, որոնք հստակորեն սահմանում են «մարդկության դեմ հանցագործության» նշանակությունը»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ չնայած նախորդ 100 տարիների ընթացքում Թուրքիան ահռելի ջանքեր է թափել, որ հայերի դեմ կատարվածը չսահմանվի այսպես, սակայն մի շարք ժողովրդավարական պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Բայց ոչ Իսրայելը, որը տարիներ շարունակ խուսափում էր ճանաչել ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները լավ էին, ու նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամից հետո: Թվում է, թե փոքր հույսը, որ երկու երկրների հարաբերությունը կարող է կարգավորվել, խանգարեցին Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031