Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները հրապարակային ներողություն են պահանջում Շուշան Պետրոսյանից

Մարտ 04,2013 21:00

Աժ պատգամավոր, տաղանդավոր երգչուհի Շուշան Պետրոսյանից վիրավորված գյումրեցիները մի քանի օր է `«Բարև Գյումրի» խմբում որոշում են ինչպես պատասխանել նրա` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ընտրակաշառքի մասին հնչեցրած կարծիքին, որով ակամա վիրավորել է գյումրեցիներին` նշելով, թե անազնիվ է ընտրակաշառքը վերցնել մի թեկնածուից, ընտրել մյուսին:

Ֆեսբուքյան «Բարև Գյումրի» խմբի օգտատերերը դրել էին քվեարկության. դիմե՞ ն ԱԺ էթիկայի հանձնաժողովին, բաց նամակ գրե՞ ն , թե՞ Գյումրիում մարտի 13 կայանալիք նրա համերգին ծաղիկների փոխարեն վարունգ ու օճառ նվիրեն:

Ձայների մեծամասնությամբ որոշվել է հանդես գալ բաց նամակով, տեքստը արդեն իսկ պատրաստ է, բայց քանի որ դեռ սրբագրման փուլում է, այն չենք հրապարակի ամբողջությամբ, այլ կներկայացնենք մի հատված, ուր ասվում է. «Վերջերս՝ 01.03.2012թ.-ին, բոլորս ստիպված եղանք ականատեսը լինել, թե ինչպես Ձեզ անչափ նման, Ձեր անուն և ազգանունը ունեցող մի կին, հայտնի հեռուստաալիքներից մեկով ելույթ ունենալով, վարկաբեկեց Ձեր անձը: Մենք հրաժարվում ենք հավատալ ու ընդունել այդ տեսանյութի իսկությունը, վերջիվերջո, ամբողջ Գյումրին է ոտքի ելել ու պահանջում է ներողություն այն անձից, ով վիրավորել է իրենց: Նաև սույն անձը բառացիորեն վարկաբեկել է այն կուսակցությունը, որին Դուք եք «պատկանում», ասելով, որ 5.000 դրամներ եք բաժանել ընտրությունների նախօրեին և, իբր անազնիվ գյումրեցիները, խաբելով ձեր սպասելիքները, ընտրել են այլ թեկնածուի:
Հարգարժան Շուշան Պետրոսյան, խնդրում ենք, ելնելով Ձեր պաշտոնից և երբեւէ ունեցած հեղինակությունից, որոշակի բացատրություն տաք սույն հարցին, պարզեք և վերջապես մեղավորներին պատժեք համապատասխան միջոցներով:

Գյումրին սպասում է հրապարակային ներողության,
Իսկ եթե Դուք դա չանեք` ժողովուրդը կանի:

Հարգանքներով՝ Թասիբով Գյումրեցիներ»

Քանի որ ուսանողները պատրաստվում են ֆլեշ-մոբ կազմակերպել երգչուհու պատվին, Aravot.am-ը այս թեմայով զրուցեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհիների հետ: Նրանցից մեկը` Սեդա Գրիգորյանն ասաց, որ երգչուհու ելույթն ու գյումրեցիներին հասցեագրված մեղադրանքները իրենց շատ են բարկացրել , և անպայման պատասխան են պահանջելու, որը ամենայն հավանականությամբ՝ կլինի ֆլեշ մոբի տեսքով: «Մենք դեռ քննարկում ենք` ինչպե՞ս դիմավորել երգչուհուն Գյումրիում: Կամ նրան ընդհանրապես չենք դիմավորելու կամ դիմավորելու ենք իրեն արժանի ձևով, չեմ ասում վատ ձևով, այլ ասում եմ իրեն արժանի: Մեր պահանջն է `ինքը ներողություն պետք է խնդրի գյումրեցիներից` գյումրեցու անունը վարկաբեկելու համար: Ի՞նչ է նշանակում ` բարոյական չէ փողը վերցնել ու ուրիշին ընտրելը, գյումրեցին անբարոյական է հա՞, կամ անհասկացող է , չգիտի ի՞նչ է անում: Մարդիկ կան՝ ձայները տաք տեղից է գալիս: Ես միշտ մտածել եմ, որ արվեստագետը միշտ ժողովրդի կողքին կանգնած պայքարում է իր ազգի համար: Ուղղակի ցնցված էի, որ արվեստագետը ոչ միայն ժողովրդի կողքին չէ, այլ չի հասկանում ժողովրդի ցավը»:

Նույն բաժնի մեկ այլ ուսանողուհի էլ` Անուշ Հարությունյանն այսպես արտահատեց իր զայրույթը. «Ինձ համար այլևս զարմանալի չէ ոչ արվեստագետի պահվածքը, թեկուզև հոգևոր առաջնորդների պահվածքը, քանի որ մենք տեսնում ենք մեր չակերտավոր ավագ եղբոր`Ռուսաստանի կեցվածք: Մենք տեսնում ենք, որ էնտեղ էլ շատ արտիստներ, դերասաններ , մարդիկ, որոնք իրոք իրենց գործում փայլում են, մարդիկ, որոնց տալիս են ժողովրդական արտիստի կոչում, իրենք իրոք արժանի են դրան, բայց երբ սկսում են արտահայտել իրենց քաղաքական հայացքները՝ հիասթափություն ես ապրում: Փաստորեն այստեղ երկվության խնդիր է առաջանում, չես կողմնորոշվում ո՞վ է այդ մարդը: Բայց իմ կարծիքով, արվեստագետը նախևառաջ հասարակության մարդ է, ինքը պատկանում է հասարակությանը: Շուշան Պետրոսյանին բոլորը սիրում էին, քանի որ նրան ճանաչել են միչև այս պահը որպես երգչուհի, բայց հիմա մենք տեսնում ենք մեր դիմաց կանգնած է ՀՀԿ-ական պատգամավոր, որը որպես քաղաքական գործիչ վիրավորում է մեզ: Ես որպես գյումրեցի, մի բան կասեմ. էն, որ ասում են գյումրեցու թասիբ, գյումրեցու պատիվ, էդ ամեն ինչը միայն հանրահավաքների ժամանակ չէ, որ պիտի ասեն ու պիտի ընդունեն: Էդ ամեն ինչը, որ ասվում է, իրական հիմք ունի. իրոք գյումրեցին թասիբն էլ ունի, պատիվ էլ ունի, ու կարծում եմ, որ ինքը դա ցույց տվեց, ապացուցեց, որ ինքն է իր մարզի տերը, ինքն է իր ձայնի տերը: Դու, իմ համեստ կարծիքով, լինելով արտիստ, գոնե մինիմալը հարգանք պիտի տածես այն լսարանի նկատմամբ, որը հույս ունես, որ մի շաբաթ հետո ընդունելու է քո արվեստը, լսելու է քո երգը: Էդ լսարանին անպատվել, վիրավորել, և սպասել այլ ռեակցիա՝ ինձ թվում է խելամիտ չէ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. David says:

    Ափսոս, ես սխալվում էի Շուշանի հարցում;Ինչպես անունը չի համապատասխանում էությանը, այնպես էլ հայրենասիրական երգը~ գործին; էԳԻ ՊՐԻՆՑԻՊ ՏԵՍԱ,ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՎԱ~Ղ:

  2. ero says:

    շուշանիկ , ամուսնուտ հետտ կտանես Գյումրի

  3. Արթուր says:

    Ես չեմ զարմանում, ոչ էլ զայրանում եմ պատահածի առնչությամբ: Եղած պարզապես ևս մեկ անգամ փաստում է, որ մեզանում մտավորականություն ասվածը դեռևս լիովին չի համապատասխանում իր անվանը և մնում է սովետական երեսպաշտության լծի տակ: Լավ, տաղանդավոր երգչուհի լինելը դեռևս չի նշանակում բարձր մարդկային հատկանիշներով Մարդ լինել, այս վերջինը շատ ավելի բարդ ու դժվար է, այս վերջինը վերջապես նշանակում է ապրել Աստծո 10 պատվիրաններն ամենօրյա կյանքում պահելով, իրագործելով, ինչը ամեն մարդու բան չի: Ոչինչ, այս պայքարի ճամփին զարմանալու, զայրանալու շատ առիթներ կունենանք. այդպես է ինքնամաքրման ու կայացման հասարակության ճանապարհը:

  4. Aram says:

    1996թ.-ից ՀՀ նախագահական պալատում ղեկավար աշխատած հարգելի պարոնայք, գոնե պատկերացնում եք, թե ուր եք հասցրել բարոյականության նշաձողը Հայաստանում:
    Երևանում ծնված, մտավորական ընտանիքում դաստիարակված, փայլուն կրթություն ստացած, աստծուց տաղանդով օժտված, սիրելով ամուսնացած, մայրացած կնոջ համար շատ բարոյկան ու բնական է, ազգի կեսին լյունպենացնելը, 70 %-ին ստիպեը մտածելու առաջիկա 5 օրվա հացի մասին, դրանից օգտվելով 3օրվա հացի փողով կաշառելը Ընտրողին, իմա Հայաստանի ՏԻՐՈՋԸ: Եվ այդ տաղանդաշատ երգչուհու, Հայոց երեսփոխանի համար խիստ անբարոյական է վերցնել Կաշառքը և քվեարկել Խղճի մտոք:
    Եթե սա լիներ միայն Շուշանի բարոյականության մասին պատկերացումը, թերևս սարսափելի չլիներ, բայց սա համատարած է ու ամենուր:

  5. Գայանե says:

    Ինչ զզվելի է..ասա արվստագետ էիք շատ ճանաչված ու սիրված, ինչու եք ձեր քաղաքական հայացքներն արտահայտելով ստիպում ժողորդին վիրավորել ձեզ և հիասթափվել ձեզանից հարգելի Շուշանիկ… Հա, ի դեպ, վարունգով ու օճառով դիմավորելու միտքը լավն էր :ՃՃՃ

  6. գոհար says:

    Շուշանն է? մտավորական; Լավ հայերեն բառապաշարով պատեհապաշտ մարդ է:Որևէ օգտակար բան արել է? Ազգային Ժողովում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031