Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուսական անտառ ու վայրի բնություն Իսահակյան 28-ում մի սպասեք

Մարտ 04,2013 20:02

Իսահակյան 28 հասցեում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք սկիզբ առած այս շինարարությունը, որը քաղաքացիների բողոքների արդյունքում կասեցվեց, վերջերս նորից մեծ թափ է առել: Դրամատիկական թատրոնի շենքի շարունակությամբ մի հսկայական տարածք արդեն պաստառապատվել է, որից ներս տասնյակ մեծ ծառեր կան: Չնայած նախագծով այս տարածքում նախատեսված է բացօթյա սրճարան եւ հիմնական շինարարությունը շենքի նկուղում է ծավալվում, այդուհանդերձ, սրճարանը կզբաղեցնի կանաչ գոտին, ինչպես որ քիչ այն կողմ գազոնի փոխարեն գտնվում են եւս երկու սրճարան: Նկատենք, որ մինչ նախագահական ընտրությունները այստեղ որեւէ աշխատանք չէր կատարվում: Բանվորների առատությունից եւ տարածքում առկա տեխնիկայից կարելի է եզրակացնել, որ այս անգամ շինարարության հեղինակը վճռական է տրամադրված եւ կառուցապատում իրականացնելու է անկախ շինարարության դեմ առկա բողոքներից:

Շինարարության փաստը մեղմելու եւ քաղաքացիների աչքին ոչ այնքան ակնահաճո տեսարանը թաքցնելու համար, շինհրապարակը պաստառապատվել է փարթամ ու շքեղ վայրի բնության տեսարաններ պատկերող պաստառով:

Եվրոպական երկրներում այս կամ այն կառույցը վերականգնելիս կամ ինչ-որ նոր բան կառուցելիս, որպեսզի կառուցապատման ժամանակահատվածում հարակից շենքերի ճարտարապետությունը չնսեմացվի, շինարարության տարածքը վերից վար պաստառապատվում է վերականգվող կամ նոր կառուցվող շենքի վերջնական տեսքն ունեցող պաստառ-լուսանկարով: Այդպիսով մարդիկ եւս տեղեկանում են, թե տվյալ տարածքում ինչ է կառուցվում եւ վերջնական ինչպիսի տեսք է այն ունենալու:
Թե ինչպիսի՞ տեսք է ունենալու Իսահակյան 28 հասցեի բակը շինարարության ավարտից հետո, դժվար է ասել, բայց որ պաստառին պատկերված բնության եւ ոչ մի տեսարան այնտեղ չի լինի, դա հաստատ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արև says:

    Մարդկանց լրիվ էշի տեղ են դրել: Ախր ինչու? Նույնիսկ մեկ սանտիմետր ազատ հող չպետք է մնա ազատ զբոսնելու համար? Նույն բանը կատարվեց Ազգային գրադարանի կողքի պուրակի հետ: Ամբողջ քաղաքը սրճարան ու խանութ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031