Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում
հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան
Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպրչիկի հետ:
Քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող
հարցեր: Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների
վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված
առաջարկին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների` առաջիկայում
տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ
Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային
գործընթացի վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն հայտնեց համանախագահներին` կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ
հայտարարությունները:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ