«Հանգիստ թողեք երկիրը»,-այսօր Սահմանադրական դատարանի մոտ միայնակ բողոքի ակցիա էր կազմակերպել տարեց կինը, որը պահանջում էր երկրում արդարության հաստատումը:
Կինը, որին ոչ մի կերպ ոստիկանները չէին կարողանում հանգստացնել, բղավում էր, հայհոյում էր երկրում տիրող իրավիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասելով, թե վերջինը ապօրինի վաճառել է իր տները:
«Կամ մահ, կամ ազատություն»,- վանկարկում էր կինը, որին հայրենի ոստիկանները զոռով լռեցնելով հեռացրեցին Սահմանադրական դատարանի մոտից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ