«Եթե բանակցում ենք, ուրեմն փոխզիջումներ պետք է լինի: Կարծր մի առաջարկություն են բերել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելու համար այսօր ԱԺ նախագահի մոտ շարունակվել են քննարկումները: Քննարկումները խորհրդարանում սկսվեցին անցած շաբաթ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ըստ էության, բանակցություններն այս պահին մտնում են փակուղի, քանի որ իշխանություններն առաջին հերթին համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու` ընդդիմության առաջարկությանը:
Գալուստ Սահակյանն ասաց, որ ԱԺ նախագահն անգամ առաջարկել է ստեղծել սահմանադրական բարեփոխումների մի խումբ, որը կղեկավարի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց «Ժառանգությունը» հրաժարվել է՝ շարունակելով իր «կարծր» դիրքորոշումը: «Մենք բանակցում ենք, որ այն ռադիկալ բարեփոխումները, որոնք առաջիկայում պետք է լինեն, ընդդիմությունը կարողանա մասնակցություն եւ դերակատարում ունենալ, ինչը հնարավորինս կարագացներ այն առաջընթացը, որը պատրաստվում ենք ներկայացնել հասարակությանը: Այդ իսկ պատճառով մեզ համար ընդունելի չէ նման կոշտ բանաձեւումը, որը ըստ էության, մեզանից էլ կախված չէ: ՀՀԿ-ն չի որոշում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը. դա համապատասխան մոտեցում է պահանջում՝ սահմանադրական բարեփոխում, որից հետո կմասնակցեն քաղաքական բոլոր ուժերը եւ իրենց որոշումը կկայացնեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ այսինքն, իշխանության զիջումների պատրաստակամությունը կայանում է նրանում, որ առաջիկա բարեփոխումների գործընթացում ցանկանում են նաեւ ընդդիմությա՞նն ընդգրկել, մեր զրուցակիցն ասաց. «Ընդդիմությունը որոշակի պատասխանատվություն ունի հասարակության առջեւ եւ այդ պատասխանատվության իրացման ճանապարհներին համաձայնելու մոտեցումը մեզ մոտ ձեւավորված է: Մինչդեռ, բանակցային գործընթացն առանց զիջումների, փոխզիջումների, կարծում եմ արդեն բանակցային գործընթաց չէ, այլ պարտադրանք, որը մեզ համար ընդունելի չի կարող լինել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես հասկացա, գալուստ և հովհաննես սահակյանները Ռաֆֆի Հովհանիսյանին առաջարկում են
երկխոսության միջոցով պայմանավորվեն, թե ո՛վ, որ գյուղում պետք է զեղջ գնով,՝ դիզվառելիք,
սերմացու, և պարատանույթ բաժանի և երկրի առաջ ծառացած պրոբլեմների լուծելու ելքը այդպես
կիսի իրենց հետ: Անկեղծ ասած, ավելի խելացի բան հնարավոր չի ակնկալել երկրի տերերից: