Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը ԲՀԿ-ի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը ներկա է եղել: Ուստի այսօր ՍԴ-ի դիմաց բացօթյա ասուլիսում Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ արդյունք տվեցին այդ բանակցությունները: Նա պատասխանեց, որ բացի պաշտոնական հաղորդագրությունից՝ այլ բան չի կարող ավելացնել. «Այն մասը, որը հրապարակման ենթակա էր, մենք արդեն տարածել ենք: Այլ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել»:
ԲՀԿ-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը սոցցանցերում քննադատվեց: Այս առնչությամբ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ի հետ քննարկել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները. «Ես չեմ տեսնում պատճառներ, որ մենք պետք է խուսափեինք երկրորդը իր քանակով ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժի հետ կոնսուլտացիաներից»:
ՀՀԿ-ական պատգամավորները բացառում են, որ վարչապետը, նախագահը, քաղաքապետը վաղը ժամը 5-ին կգան Ազատության հրապարակ, ավելի շուտ հավանական էին համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կգնա նրանց կբարեւի ու կհանդիպի: Մեր այս դիտարկմանը պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Դատարկ գնահատականները խուսափում եմ մեկնաբանելուց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև