Այսօր մի քանի ակտիվիստ որոշել էին հավաքվել Սահմանադրական դատարանի դիմաց, հավանաբար ներկա լինելու այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իր դիմումը հանձնելու էր:
Սակայն ոստիկանները ոչ մի կերպ թույլ չէին տալիս երիտասարդներին, որոնք թվով ընդամենը 6-7 հոգի էին, մոտենալ դատարանի մուտքին:
Նշենք, որ ակտիվիստներն առանց պաստառների էին, եւ ոչ մի ակցիա չէր իրականացվում, սակայն ոստիկանները ոչ մի կերպ նրանց թույլ չէին տալիս մոտենալ դատարանի մայթեզրին. ի դեպ ոչ միայն ակտիվիստներին, այլեւ լրագրողներին: ՍԴ-ի մայթեզրով անցնելու համար պահանջում էին ցույց տալ լրագրողական վկայական:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ