Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանն էլ է դիմել Սահմանադրական դատարան (Տեսանյութ)

Մարտ 04,2013 18:52

«Մենք գտնում ենք, որ իրավական հիմքերն առկա են, մնացածը՝ ինչպես դատարանը որոշի: 16 էջի վրա փաստարկված են այդ հիմքերը, բազմաթիվ խախտումներ կան՝ սկսած ընտրակեղծիքներից, վերջացրած իրավական հիմնավորումները, այդ թվում նաեւ այն, որ ԿԸՀ-ն այդպես էլ մեր դիմումը մերժեց՝ պաստառների, շտաբների հետ կապված վերահաշվարկ կատարել եւ տեսնել՝ արդյոք դրանք գերազանցո՞ւմ են 110 մլն-ը, թե՞ չէ: Ընդունվել են դիմումը եւ սահմանված ժամկետում կքննվի բանավոր ընթացակարգով»,- Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ՍԴ հանձնելուց հետո բացօթյա ասուլիսում ասաց թեկնածուի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը:

Հարցին, թե բոլոր ընտրություններից հետո ընդդիմադիր բոլոր թեկնածուները դիմել են ՍԴ եւ բոլորի դիմումներն էլ մերժվել են, ի՞նչ հույս ունեք, արդյոք սա ձեւական բնույթ չի՞ կրում՝ շտաբի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, թե քանի որ կան բոլոր իրավական հիմքերը, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ նաեւ իրավական ճանապարհով է գնալու՝ զուգորդելով  քաղաքական ճանապարհին, սա չի փոխարինում բնականաբար քաղաքական պայքարին, բայց նաեւ շանս է ՍԴ-ի համար որպես ինստիտուտ կայանալու. «Որպեսզի մաքրեն իրենց վրայից անուն առ անուն կեղծված ընտրությունների լեգիտիմացումը, որն իրենց վրա մինչ օրս մնացել է՝ ՍԴ նախագահի գլխավորությամբ»:

Հարցին՝ եթե այնուամենայնիվ, ՍԴ-ն մերժի, ի՞նչ կանեք դրանից հետո՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Սա կլինի հերթական խախտումը, սահմանադրական իրավունքի եւ ժողովրդի կամքին հակառակ ինչ-որ միջոցառումների իրականացում: Հենց որ լինի, այն ժամանակ կխոսենք դրա մասին»:

Ի դեպ, քիչ առաջ ՍԴ-ից դուրս եկավ նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նա նույնպես դիմում էր ներկայացրել: Սերժ Սարգսյանը Սերժ Թանկյանի պատասխան նամակում ասել էր, որ ինքն է կազմակերպել ընտրությունները, ինչը, ըստ Ղուկասյանի, հակասում է օրենքին: Այս հիմքով էլ նա դիմել է Սահմանադրական դատարան՝ ապացուցելու, թե ինչու է ընտրությունը կազմակերպել Սերժ Սարգսյանը եւ ոչ թե ԿԸՀ-ն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031