Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված Կոտայքի մարզի փրկարար վարչությունը մարտի 1-ին միջոցառում էր կազմակերպվել Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում:
«Հրդեհ» տագնապից հետո դպրոցի ուսուցչական անձնակազմն աշակերտներին դուրս բերեցին դպրոցից, իսկ մինչ այդ արդեն ահազանգ էին Կոտայքի մարզային փրկակար վարչություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները սկսեցին հրդեհաշիջման աշխատանքներ կատարել, սակայն ներսում գտնվում էին աշակերտներ, որոնց անհրաժեշ էր օգնություն: Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ փրկարարները պարանների օգնությամբ դպրոցից տարհանեցին տուժածներին և տրվեց համապատասխան բժշկական օգնություն:
Միջոցառման վերջում փրկակարներին իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրենը, ուսուցչական ազնակազմը, աշակերտները և անցորդները, ովքեր հիանում էին փրկարաների աշխատանքով:
Միջոցառումներ են իրականացվել նաև մյուս մարզերում և Երևանում, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Էմին Մաթեւոսյան` (mynews.am)
Լուսանկարը՝ mes.am-ի