Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք անեինք, մեզ չէին ների». Խաբված սեր 2

Մարտ 04,2013 18:12

Նախորդ անգամ անդրադարձել էինք այն երևույթին, երբ աղջիկները  միաժամանակ շփվում են տարբեր տղաների հետ, այնուհետև լքում մեկին` մյուսի մոտ վերադառնալու համար: Այժմ ինչպես խոստացել էինք` կխոսենք նույն երևույթի մասին՝ այս անգամ  արական սեռի ներկայացուցիչների կողմից արված: 20-ամյա Մանեն 5 ամիս շարունակ ընկերություն էր անում մի տղայի հետ, ում հասցրել էր սիրել: Տղան նրա հետ սակավ էր հանդիպում, երբեք չէր զբոսնում հետը, այլ մեքենայով էր գալիս և հրավիրում այնպիսի վայրեր, որ չլինի բացօթյա և մարդաշատ. «Այսքան ժամանակ նորմալ սիրահարների պես չենք զբոսնել, մեր հանդիպումները ոնց որ պլանավորած ու սահմանված լինեին: Հեռախոսազանգերն էլ կարճ էին տևում, գիշերը մինչ ուրիշ զույգեր ժամերով զրուցում էին, ես սպասում էի նրա զանգին»: Մանեն հիշում է՝ տղան երբեք չէր ակնարկել նրան ծնողների հետ ծանոթացնելու մասին, մի անգամ աղջիկը փորձել է խոսել այդ մասին, իսկ նա շրջանցել է. «Ես սիրում էի նրան, դրա համար էլ աչք էի փակում շատ բաների վրա, օրինակ շատ ուշ էր տուն գնում, երբեմն խմում էր»,-ասում է նա: Մի օր էլ, երբ ընկերոջ հետ հանդիպման էր, տղան մեկ րոպեով դուրս է գնում ՝ հեռախոսը մոռանալով սեղանին: Զանգ է գալիս, պատասխանում է Մանեն. «Երկուսս էլ զարմացանք ՝ և’ զանգողը, և’ ես, երկուսս էլ պատասխանեցինք մեր հարցերին, երկուսս էլ նրա ընկերուհիներն էինք»: Աղջիկը վիճում է տղայի հետ, սակայն 2 ամիս շարունակ տղան ներողություն է խնդրում՝ ասելով, որ սխալ է, այլևս այդպիսի բան չի լինի:

Մանեն իվերջո ներում է  ընկերոջը, քանի որ ինչպես ինքն է ասում, շատ է սիրում: Այնուհետև ծանոթանում է նրա ծնողների հետ` հարաբերություններին լուրջ ընթացք տալու նպատակով: Մեր հարցման մասնակիցների մեծամասնության կարծիքով՝ սա դավաճանություն է, որից այն կողմ ստորություն չկա, սակայն կա «սանդղակ», որով կարելի է չափել դավաճանության աստիճանը և որոշել ներել նրան, թե` ոչ: «Օրինակ` եթե շփվում է քեզ հետ, բայց չի խաբում ՝ասելով որ գժվում է քեզ համար կամ շատ է սիրում, ու միաժամանկ ուրիշի հետ է խոսում կողմնորոշվելու համար, թե ում հետ կապի կյանքի, դա հասկանալի է և ներելի»,-ասում է 23-ամյա Ռոզան: Իսկ 26-ամյա Արփինեն  այս կարծիքին է. «Եթե քեզ սիրում է ու դու իր ընկերուհին ես, բայց խոսում է ուրիշի հետ, նախ պետք է իմանալ այդ աղջկա ով լինելը. եթե նա պարկեշտ աղջիկ է, դա աններելի է, որովհետև տղան եւ քեզ է խաբում, եւ անմեղ մեկին, իսկ եթե անբարոյական է և նրա հետ շփվում է ինչ-ինչ  պատճառներով, ապա կարելի է ներել՝ երդում վերցնելով»: Կան նաև աղջիկներ, ովքեր տղայի այդ քայլը աններելի են համարում՝ ասելով . «Եթե մենք անեինք, մեզ չէին ների», «Տղան իրեն այդպիսի բան չպիտի թույլ տար, հավանաբար էլի կանի»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031