Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պատասխանատուները ՍԴ հանձնեցին դիմումը (Տեսանյութ)

Մարտ 04,2013 17:51

P_1Քիչ առաջ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը եւ շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը Սահմանադրական դատարան ներկայացրեցին իրենց դիմումը, որով պահանջում են անվավեր համարել ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների պաշտոնական արդունքները եւ ճանաչել ժողովրդի իրական հաղթանակը:

Հովսեփ Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ից դուրս գալուց հետո կպատասխանի հարցերին:

Ոստիկանները՝ փոխգնդապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ փակել են դատարանի ուտքը եւ թույլ չեն տալիս լրագրողներին տարածքին մոտենալ: Նրանք նախ հորդորում էին լրագրողներին չբարձրանալ ՍԴ-ի աստիճանները եւ չլուսանկարել, այնուհետեւ հորդորեցին տարածքից հեռանալ: Երբ փորձեցինք ՍԴ-ից բավականին հեռու մի եզրաքարի վրա նստել ու նեթբուքով աշխատել՝ ոստիկաններն անգամ դա թույլ տվեցին՝ ցուցում տալով, որ լրագրողների համար տարածքի «այն անկյունն» է նախատեսված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031