Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքեցին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարին (Տեսանյութ)

Մարտ 04,2013 17:34

A_1

A-10 A-5 A-4 A-2 «Անարդար է շնորհավորել Սերժ Սարգսյանին, ով արդեն 2-րդ անգամ է իրեն նախագահ հռչակում»

Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունը գրավոր նամակով փոխանցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին` դատապարտելով Սերժ Սարգսյանին շնորհավորելու ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի քայլը:

«Անարդար է շնորհավորել կեղծված ընտրություններում ընտրված մեկին, ով արդեն 2-րդ անգամ է իրեն հռչակում նախագահ, եւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ այլ պետությունները, որոնք շնորհավորում են Սերժ Սարգսյանին, դրանով խոչընդոտում են հայ ժողովրդի ժողովրդավարացման գնալու գործընթացին»,- դեսպանատան առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին իրենց նամակը հանձնելուց հետո ասաց ակտիվիստ Ծովինար Նազարյանը:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն էլ շարունակեց. «Բոլորիս աչքի առջեւ հերթական կեղծված ընտրություններն են տեղի ունեցել եւ արդեն 2-րդ անգամ նույն մարդն ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ: Մեզ համար հիասթափեցնող է այն բոլոր դեմոկրատական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահների շնորհավորական ուղերձները` ուղղված Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ բազմիցս բարձրաձայնվել են այն բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ»:

Ակտիվիստ Արթուր Գրիգորյանի խոսքերով էլ, գերտերությունները Հայաստանում ներպետական զարգացումների վրա ազդեցություն ունեն, բայց առաջնորդվում են ոչ թե Հայաստանի, այլ իրենց պետական շահերով. «Մեր պետության ղեկին կանգնած մարդիկ կոռուպցիայի մեջ այնքան են թաթախված, որ անգամ ուզեն էլ՝ չեն կարող փոխել: Հասարակությունը կանգնած է դիլեմայի առաջ, լավ ի՞նչ անենք, ինչպե՞ս վարվել այս իրավիճակում… ամեն ինչ սկսվում է ընտրություններից, ընտրությունների ինստիտուտ չկա, ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է»:

Ակտիվիստները նաեւ, որպես բողոքի նշան, կարմիր քարտ պարզեցին դեսպանատան ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031