Տաճատ Վարդապետյան. «Ես չեմ ուզում շատ ճռճռան, գերադրական ածականներ ասել, որ հետո իմ գնահատականի պատանդը դառնամ ժամանակ անց:
«Առաջիկայում հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցը մտնելու է Ջավախքի շրջանային ժողովի օրակարգ»,-այսօր Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունը Հայաստանի հետ, եւ արդյոք այն ավելի հայամետ կլինի, ի տարբերություն Միխեիլ Սահակաշվիլիի, ասաց «Վիրահայերի միության» համանախագահ Տաճատ Վարդապետյանը, հավելելով, որ, սակայն, այսօր մաքսակետում շատ ավելի խստացվել է զննումը, քան նախորդ իշխանության ժամանակ էր:
Պարոն Վարդապետյանի խոսքերով` «Ես չեմ ուզում շատ ճռճռան, գերադրական ածականներ ասել, որ հետո իմ գնահատականի պատանդը դառնամ ժամանակ անց: Ես հրավիրվեցի ՀՀ կառավարությունում Իվանիշվիլիի հետ հանդիպման եւ ընդամենը իմ երախտիքը արտահայտեցի նրա` իր նախընտրական խոստումների համար»:
Ըստ «Վիրահայերի միության» համանախագահի, Իվանիշվիլիի կողմից լավատեսական տրամադրվածություն ու պատրաստակամություն է նկատել հայ-վրացական հարաբերությունների համար. «Հեռատես, նրբություն պահանջող քաղաքականություն են պահանջում հայ-վրացական հարաբերությունները, մի անզգույշ արտահայտություն կարող է սադրանքներ ստեղծել»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ