Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյան. «Եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, հայերը որպես ազգ 200 տարի հետո կոչնչանան»

Մարտ 04,2013 17:15

Այսօր «Զարկերակ» ակումբի հյուրն էր «Վերականգնում» Համահայկական հայրենակցական կազմակերպության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը պարզաբանեց, որ իրենց առաջին և կարևոր գործը գաղափար ստեղծելն է և հետո դա իրականացնելը: Նա համոզված չէ՝ այսօրվա սերունդը կկարողանա իրականացնել այս ծրագիրը, բայց լավատեսորեն հավատում է, որ հաջորդ սերունդները այն անպայման կիրագործեն:

Այն հարցին, թե ի՞նչ եղանակներ է մշակել կազմակերպությունը նպատակներն իրականացնելու համար պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ պանարմենիզմի տարածման գործում կա 3 փուլ: Առաջին փուլը դա կազմակերպության ստեղծումն էր, մամուլի միջոցով աշխատանքների լուսաբանումը, մարդկանց ներգրավվումը և որոշակի տարածքներում աշխատանքների իրականացում:

Երկրորդ փուլը՝ սոցիալապես հզոր բազա ստեղծելն է և սփյուռքում ներկայացուցիչների ստեղծումը:

Երրորդ փուլն արդեն հզոր թափով նպատակների իրագործումն է:

Հարցին, թե ի՞նչ ֆինանսական միջոցներ են նրանք օգտեգործելու և ու՞մ օգնությունն են ակնկալում պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նրանք դեռ ֆինանսական բազա չունեն և աջակցություն ակնկալում են բոլորից: «Ամբողջ հայ ժողովուրդը պիտի հասկանա հարցի լրջությունը և աջակցի մեզ»:

«Առավոտ»-ի այն հարցին, թե արդյոք ավելի նպատակահարմա՞ր չէր ստեղծել պետական կառույց և որ ծրագիրն իրականացվեր պետական մասշտաբով Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե ծրագիրն իրականացվի պետական մասշտաբով, մենք չենք կարող օգտվել անկախ կազմակերպության իրավունքներից: Իհարկե, մենք շատ ենք կարևորում պետության դերը, սակայն մենք հավատացած ենք, որ միայն մի սուբյեկտով հարցը չի կարող լուծվել: Ամբողջ հայ ազգը պետք է ոտքի կանգնի և մենք նորից սարեր շուռ կտանք»:

Պարոն Հովհաննիսյանը համոզված է, որ այս 20 տարիների ընթացքում հայերն իրենց երկրում սպիտակ գենոցիդ են ապրում և եթե մենք չկանխենք այս ամենը աղետալի փաստի առջև կկանգնենք: «Եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, հայերը որպես ազգ 200 տարի հետո կոչնչանան»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gnel says:

    հոգեպես արդեն վոչնչացել ենք մնում ա ֆիզիկապես վերժներս տան ու հանգստանան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031