Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտյանին փորձում են լռեցնե՞լ

Մարտ 04,2013 17:12

Aravot.am-ի տեղեկություններով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջը փորձ է արվում փակել: Վերջին երեք օրվա ընթացքում ՀՀԿ-ական նախարարը  մի քանի տասնյակ ավտոմատ ուղերձներ է ստանում  Ֆեյսբուքում գործող րաֆֆիական օգտատերերից, որոնք ուզում են փակել իր էջը:

Քանի որ Ֆեյսբուքը հնարավորություն է ընձեռում բողոքարկելու՝ Աշոտյանի գաղափարները, քաղաքական հայացքներն ու առավել եւս ստատուսների հետ չհամաձայնողները  գործարկում են այդ հնարավորությունները՝ Ֆեյսբուքում ապաակտիվացնելու համար Աշոտյանի էջը:

Նախարարն արդեն մի քանի տասնյակ ուղերձներ է ստացել, որոնք հիմնականում այն օգտատերերն են, որոնց լուսանկարները նարնջագույն բռունցքավոր բարեւներն են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գայանե says:

    հիհի…Ճ լավ են արել..վերջապես նա գոնե կհսկանա, որ ԿԳ նախարար է, ոչ թե Ֆբ. նախարար )))

  2. Nane says:

    Փոքրիկ Արմենչիկին մի զրկեք իր խաղալիքից 🙁

  3. Pogos says:

    Չի կարելի մարդու հետ այդքան դաժան վերաբերվել:
    Արմենչիկի համար դա շնչառությունը արգելելու պես մի բան է:
    Մեղք է տղան թողեք թող ապրի:

  4. Սամվել says:

    Համակարգածդ համակարգը համակարգեմ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031