Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. 2013-ին դասադուլն արգելեցին, 2008-ին էլ երթուղայինների առաջը փակեցին

Մարտ 04,2013 16:38

«Եկեք մենք՝ ժողովուրդս ստեղծենք Սահմանադրական դատարան, գուցե այդ ժամանակ պարզ լինի՝ ով խախտեց սահմանադրական կարգը երկրում»,-ասում է Աշոտ Մանուչարյանը:

«Իշխանությունը չի կարող ստեղծել մի այնպիսի համակարգ, որում ժողովուրդը ապրի նորմալ պայմաններում. իշխանությունը գտնվում է քսակի փիլիսոփայության մեջ: Դրան հասնելու ունակ է միայն շարժումը, որ, իհարկե, գտնվում է քսակի ազդեցության տակ, սակայն այն աստիճանի չէ, ինչ իշխանությունը»,- այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Պարոն Մանուչարյանը, խոսելով առկա քաղաքական վիճակի մասին, ասաց. «Այն քաղաքական շարժումը, որն ունենք այսօր, միաժամանակ նման եւ տարբեր է 2008-ի շարժումից: Նմանությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպես եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտագործոււմ են այնպիսի տերմիններ եւ խոսում այնպիսի բաների մասին, ինչպիսիք են՝ սահմանադրական եղանակ, ազատ եւ անկախ ընտրություններ, ժողովրդավարություն: Ամեն ինչ կփոխվի, եթե ղեկավարներից գոնե մեկը սկսի խոսել այլ բաներից, քան սրանք են»:
Խոսելով 2008-ի եւ 2013-ի շարժման ընդհանրությունների եւ տարբերությունների մասին՝ Աշոտ Մանուչարյանը նշեց. «2008-ի շարժման ժամանակ մենք ունեինք մի մարդկային զանգված, որին կարող ենք կոչել լեւոնասեր, մյուս ավելի ստվար զանգվածին կկոչենք ռոբասերժ, իսկ  այս երկուսի մեջտեղում ժողովրդի այն մասն է, որն այս երկուսից ոչ մեկին չի հարում: Այս տարվա շարժմանն ունենք նույն պատկերը. ժողովրդի մի մասը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին, մյուս մասը՝ գործող նախագահին, իսկ նրանց մեջտեղում կրկին մնում է ժողովրդի ձեռնպահ զանգվածը»:
Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ի տարբերություն 2008-ի շարժման, այս տարվա քաղաքացիական շարժումը իր կողմն է ներգրավել երիտասարդների, սակայն այս երկու շարժումների ընդհանրությունն էլ այն է, որ երկուսի դեպքում էլ սահմանափակվում են շարժման մասնակիցների գործողությունները. «Մեր ուսանողներին, որոնք ցանկանում էին մասնակցել դասադուլին, առաջարկում էին դասադուլ անել դասերից հետո, իսկ 2008-ին Երեւան եկող երթուղայինները կանգնեցվել էին»:

Աննա ԹԱՄԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արդյո՞ք շատ մեծ բեռ չի թողնվում Ռաֆֆիի ուսերին: Իսկ որտե՞ղ է մտավորականություն կոչվածը:
    Բացի մեկ տասնյակ Մարդուց, մնացածը,՝ տեր-գուլոյաններ ու մազմուզյաններ են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031