Տաթևեր ճոպանուղին մարտի 4-ից 14-ը ընկած ժամակահատվածում ուղևորափոխադրումներ
չի իրականացնի: Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa
ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային և մեխանիկական
համակարգերի տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ: Այսպիսով,
ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն:
Ճոպանուղու տնօրինությունը իր ներողամտությունն է հայցում այցելուներին պատճառած
անհարմարության համար:
Վահան Մելիքսեթյան,
Տնօրեն