Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ալիքներ հայոց սահմանագոտում

Մարտ 04,2013 16:20

Առավել ակտիվ են ադրբեջանական ռադիոալիքները

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից մի քանի բնակիչներ «Առավոտի» թղթակցին բողոքել են, որ իրենք Հ2 հեռուստաընկերության հաղորդումները չեն կարողանում նորմալ դիտել, դրանք զուգորդվում են ադրբեջանական ինչ-որ հեռուստաընկերության հաղորդումների ձայնով: Բողոքողներն ասում են, որ իրենց տները գտնվում են Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի դեմ- դիմաց, եւ պետք է այնտեղից վերահեռարձակվող հաղորդումները որակյալ կերպով ընդունեին:

Այս առթիվ դիմեցինք «Հայաստանի հեռուստատեսային ցանցերի» Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի տնօրեն Վոլոդյա Ազատյանին: Նա ասաց, որ նման բողոքով իրեն դիմել է նաեւ Կողբի հարեւան՝ Բերդավան գյուղի մի բնակիչ: Վ. Ազատյանի խոսքերով՝ նման բողոքները շատ չեն, Հ2 հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման ժամանակ ձայնի խանգարումներ չեն լինում,ըստ երեւույթին, բողոքողներն իրենց տներում ընդունող լավ անտենաներ չունեն:

Վ. Ազատյանի վկայությամբ՝ Հ2-ի հաղորդումների ավարտից, գիշերվա ժամը 2-ից հետո այդ՝ մետրային 7-րդ ալիքի եթերում ադրբեջանական հեռուստաալիքի հաղորդումներ են հայտնվում:

Նոյեմբերյանի հեռուստաաշտարակից վերահեռարձակվում են միայն հայկական 2 ռադիոալիքներ՝ «Հանրային ռադիոն» եւ «Երեւան FM»-ը: Նոյեմբերյան քաղաքի եւ Տավուշի մարզի սահմանամերձ այլ բնակավայրերի եթերում շատ են ադրբեջանական ռադիոալիքները: Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանի հետ սահմանակից բնակավայրերի եթերը հագեցած է վրացական հեռուստատեսային ալիքների եւ բջջային կապի վրացական ընկերությունների ազդանշաններով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031