«Ցուցահանդեսը մեկնարկել էր երկու ամիս առաջ, մասնակցել են 30 երիտասարդ ուսանողներ»,-այսօր Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստին նվիրված ցուցահանդեսի ժամանակ նշեց Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Պրն. Իսաբեկյանի պնդմամբ Հայաստանը շախմատային երկիր է եւ ոգեւորված է շախմատով.
«Թեման յուրօրինակ էր, բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների այն հետաքրքրեց, քանի որ շախմատը մեծ հաջողություններ է բերել Հայաստան երկրին»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի համոզմամբ, ցուցահանդեսը կլինի ավանդական եւ շարունակելի:
Կարդացեք նաև
Թերլեմեզյան Գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի խոսքով շախմատը մտածողություն է. «Ներկայացված են հրաշալի գործեր, կարծում եմ փորձը կայացել է: Շախմատը, որպես առարկա մուտք է գործել կրթական համակարգ, ինչը նույնպես շատ գովելի է»:
Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանն ասաց, որ մտահղացումն իրենն էր եւ դրա մեջ միայն ջերմություն է տեսնում.
«Մուտքը շախմատի աշխարհ միայն դրական լիցքեր է բերում, մենք այսօր պետք է հպարտանանք եւ ուրախ լինենք»:
Գեղարվեստի ակադեմիայի ուսանող Մարիամ Թադեւոսյանի խոսքով չկա մի հայ քաղաքացի, ով չի հպարտանում իր շախմատիսներով:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ