Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլավորներ. «Մենք հավատում ենք, որ հաղթանակի կհասնենք» (Տեսանյութ)

Մարտ 04,2013 15:47

Դասադուլը շարունակվում է

 «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր դասադուլի կազմակերպման նախաձեռնող խմբի անդամներ, ուսանողներ Աննա Դավթյանը (ԵՊՄՀ) և Լիլիթ Հարությունյանը (ԵՊՃՇՀ) խոսեցին դասադուլի կազմակերպման դրդապատճառների մասին: «Կեղծվել են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները` ինչպես ընտրությունների օրը, այնպես էլ դրանցից հետո, երբ ԿԸՀ-ն հաստատեց դրանք»,-ասաց  Լիլիթ Հարությունյանը: Խոսելով դասադուլի ընթացքից` նա փաստեց. «Առաջին օրը կազմակերպված երթն ուղղված էր նրան, որ քաղաքացիներին իրազեկենք դասադուլի մասին եւ հնչեցնենք մեր պահանջները: Եղանք համալսարաններում, հադիպեցինք խոչընդոտների, արձանագրեցինք, որ որոշ համալսարաններ սահմանափակում էին  ուսանողների ազատ տեղաշարժման իրավունքը:  Իսկ որոշ ուսանողներ իրենց համալսարանների կողմից ուղարկվել էին մեզ խոչընդոտելու համար` շարժումն այլ դաշտ տեղափոխելու նպատակով: Մենք ցանկանում էինք հասկացնել, որ եկել ենք ոչ թե ստիպելու համար մեզ միանալ, այլ կարծիք հայտնելու»:

Աննա Դավթյանի խոսքով. «Ինքնաբուխ կազմակերպված դասադուլի մասնակիցները հավատում են, որ կարող են հաղթանակի հասնել: Եթե մեզանից ուժ չներկայացնեինք, այսքան հսկողություն չէին սահմանի,  ուսանողներին չէին սպառնա, ոստիկանությունն էլ մեծ խմբով չէր վերահսկի մեզ»: Ուսանողուհու դիտարկմամբ` բացակայությունները կազդեն ուսման պրոցեսի վրա, սակայն դասադուլավորներին իրավունք չունեն բուհից հեռացնել:

«Ուսանողները գիտեն, որ թե որքան կարելի է բացակայել եւ գործում են իրենց իրավունքների սահմաններում»,-իր հերթին ասաց Լիլիթ Հարությունյանը:

Դասադուլը շարունակվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031