«Ցուցահանդեսի նպատակն է Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացումը: Ճիշտ է, գարնան շունչը բացվում է, բայց մարդիկ դեռ ձմեռային տրամադրության տակ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջերմուկում կայանալիք Սառցե քանդակների ցուցահանդեսի մասին ասաց Ջերմուկի զարգացման կենտրոնի փոխնախագահ Արտաշես Առաքելյանը:
Նրա պնդմամբ՝ կարեւորը մասնակիցների կրեատիվությունն է:Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 8-10-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո ժյուրիի անդամները կընտրեն լավագույն քանդակներն ու հաղթողներին կհանձնեն մրցանակներ« Միջոցառումն իրականացվում է 2-րդանգամ՝գարնանային շնչով: Նախորդ տարի մասնակիցների թիվը 70 էր, հուսանք՝ այս տարի ավել կլինի: Ծրագիրը հագեցած է, մասնակիցները ոչ միայն երիտասարդներ են, այլեւ՝ զբոսաշրջիկներ»:
Armenian Extreme Club ՀԿ նախագահ Գոռ Հովհաննիսյանի պնդմամբ. «Չեն լինելու միայն ձնե քանդակներ՝ կազմակերպվելու են զանազան խաղեր, միջոցառումներ: Հայաստանը տարբեր կլիմայական պայմաններ ունեցող երկիր է: Էքստրեմալ տուրիզմի համար դա մեծ հնարավորություն է ստեղծում»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև