Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաջվածք անելն ավելի բարդ է, քան լավ նկար ստեղծելը». Սամվել Բադալյան

Մարտ 04,2013 15:34

21-ամյա Սամվել Բադալյանը սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում: Դաջվածքների հանդեպ հետաքրքրությունն առաջացել է, երբ բանակից արձակուրդ է եկել: Տեսել է, թե ինչպես է ընկերներից մեկը դաջվածք անում, հետաքրքվել եւ վեց ամիս անց` բանակից զորացրվելուց հետո, ինքն էլ է սկսել զբաղվել դրանով:

«Դա մոտ երկու տարի առաջ էր»,- հիշում է Սամվելը: Նրան սկզբում օգնել է կամբոջացի Ֆրեդերիկ Օմը: Վերջինս Սամվելի ծանոթներից մեկի ընկերն է:
Ըստ երիտասարդի, դաջվածք անելն ավելի բարդ է, քան լավ նկար ստեղծելը, քանի որ առաջինի դեպքում ավելանում է մաշկի հետ աշխատանքի տիրապետումը եւ հիգիենան. «Դաջվածքի հիմքը նկարչությունն է, ավելի կոնկրետ` գծանկարը: Սակայն ամեն մի նկարիչ չի կարող դաջվածքով զբաղվել, որովհետեւ դրա համար հատուկ ձեռագիր է պետք ունենալ»:
Սամվելը հիշում է իր առաջին դաջվածքը, որն արել է եղբոր վրա: Տրիբալ տեսակի նախշ էր: Հիմա արդեն չի վախենում եւ ուրիշներին էլ է անում: Նկատել է` ավելի շատ աղջիկներն են հետաքրքրված դրանցով. «Թռչուններ են շատը ուզում, բայց ես բոլորին նույնը չեմ անում, որպեսզի ինձ էլ հետաքրքիր լինի: Տատուն արվեստ է, որը հաճույքով պետք է արվի»:
Իր համար ամենամեծ դժվարությունն այդ ոլորտում` բծախնդիր հաճախորդն է: Սակայն այս ընթացքում նա մի բան է հասկացել` անկախ գործի եւ հաճախորդի տեսակից` պետք է համբերատար լինել:
Երիտասարդ Սամվել Բադալյանը չի բացառում որ հետագայում կարող է գումար աշխատել հենց դաջվածք անելու միջոցով: Ասում է` իր գործից հաճույք է ստանում, իսկ երջանկությունն էլ հենց դրա մեջ է:

Արամ Արարատյան

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031