Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օբամայի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին լսենք, նոր անցնենք հրաժարականներին» (Տեսանյութ)

Մարտ 04,2013 15:21

Հովհաննես Սահակյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարապ է մնացել՝ միտինգ է անում:

 

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 120 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել՝ չունենալով լուրջ փաստեր: Նրա խոսքերով՝ եթե լիներ «լցոնում, արկղեր գողանալ, ծեծեր, ջարդեր, որոնք փաստ են, կարելի էր դիմել՝ անվավեր ճանաչելու համար»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով՝ ամենավատ օրենքով անգամ հնարավոր է անցկացնել ամենալավ ընտրությունները. «Իհարկե, այլ երկրներում էլ են պրոբլեմներ լինում: Ֆլորիդայի օրինակը բերվեց, բայց դա խոսում է ԱՄՆ-ի որակի մասին: Իշխանություններն են պատասխանատու՝ անորակ ընտրությունների համար, եւ եթե լավ կազմակերպված լինեին ընտրությունները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում հիմա չէր լինի, չէր բողոքարկի ընտրությունների արդյունքները: Նա չի շնորհավորում Սերժ Սարգսյանին, որովհետեւ վստահ է, որ ինքն է հաղթել»:

Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Դուք վստա՞հ եք, որ ինքը վստահ է, որ ինքը հաղթել է»: ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ հաշվի առնելով, թե որքան անկանխատեսելի է Րաֆֆի Հովհաննիսյանը, չի բացառվում, որ ասի՝ ինչո՞ւ եք իմ փոխարեն դուք վստահ եւ վաղը շնորհավորի Սերժ Սարգսյանին»:

Հովհաննես Սահակյանն առաջարկեց ՍԴ դիմումը ներկայացնելուց հետո 10 օր լռություն պահպանել. «Ո՞վ է  մեղավոր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սխալ հաշվարկների պատճառով ինքը չի հայտնվել խորհրդարանում եւ այլեւս ոչ մի գործառույթ չունի, միտինգ է անում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն պարա՞պ է մնացել, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այո, պարապ է մնացել, միտինգ է անում, որ իր քաղաքական հայացքները ռեալիզացնի»:

Մարտի 5-ին ժամը 5-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին Ազատության հրապարակ: Հարցին՝ կգա՞ն նրանք հանդիպման, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Միգուցե ինքը փոշմանի եւ գնա հանդիպի ե՛ւ պարոն վարչապետին, ե՛ւ Տարոն Մարգարյանին, ե՛ւ նախագահին եւ փորձի ինչ-որ ելք գտնի՝ իրեն այդ վիճակից հանելու: Ինքը գնում է մի ճանապարհով, որտեղ չկա որեւէ կոնկրետություն, հստակ քայլեր, չկա որեւէ սթափ իրավիճակ, թե ուր է գնում: Այն առաջարկները, որ ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենալավ քաոս ապահովելու ծրագիրն է մեր երկրում՝ ԱԺ-ն արձակենք… չգիտեմ ինչ: ԱԺ-ն արձակելու որեւէ իրավական տեխնիկա մեր երկրում գոյություն չունի: Սահմանադրական բարեփոխումների մասին մենք ինքներս ասում ենք, որ կարող ենք համատեղ քննարկել, իսկ երրորդ առաջարկը չեմ էլ հիշում»:

Հարցին, թե նախագահի հրաժարականի պահանջն ինչպե՞ս կմեկնաբանեք, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Անլուրջ եմ վերաբերվում, որովհետեւ նա ասում էր, որ եթե ԱՄՆ-ն  շնորհավորի՝ հաշիվ կպահանջեմ, եթե Օբաման շնորհավորի, էլի հաշիվ կպահանջեմ, պատասխան կտա իր նախկին երկրացին… չգիտեմ, միգուցե պատասխանները լսենք, նոր անցնենք հրաժարականներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հայոց պառլամենտի ոսկեկար միտք,հզոր փաստերդ պինդ կարի, որ արխիվին հանձնես;Օբաման, այո, չունի սխալվելու իրավունք և չի էլ սխալվի;Էթիկան քաղաքականության հաշվարկ է և վատ է, որ բռնապետության մեջ թագավորական ,,Անհաղթ աքլորները,, ծուղրուղու է կանչում մինչև խաշվելը;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031