Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Հրապարակում կանգնած կանայք այս ցրտին կանգնած են, հանուն ինչի՞, չես հասկանում»

Մարտ 04,2013 14:40

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը չի հասկանում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի` ՍԴ դիմելու որոշման նպատակը:

«Ընտրությունների օրը ոչ մի բողոք չի եղել ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ էլ` տեղամասեր…«Ժառանգության» 3700 ներկայացուցիչներից որեւէ մեկը չի եղել, որ չստորագրի ընտրական տեղամասերում կազմված արձանագրության տակ: Հատուկ կարծիք հայտնելու իրավունք ունեցող 15.700 մարդուց մենակ մեկն է հատուկ կարծիք հայտնել… չեմ հասկանում մինչեւ հիմա չի եղել որեւէ բան, որ սահմանադրական դատարան դիմեն, հիմա հանկարծ այդ ի՞նչ նոր փաստաթուղթ առաջացավ, եւ ո՞րն է դիմելու պատճառը, միգուցե դիմի՝ նոր հասկանանք»,- այսօր «Ազդակ» ակումբում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր  Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները, և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:

Պատգամավորի խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությունների հետ երկխոսության միջոցով  պետք է ստեղծված իրավիճակից ելքեր գտնի. «Կողքից, որ նայում եմ, այն կարծիքին եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ամսի 17-ին չէր էլ սպասում, որ նրան այդքան ձայն կտան: Հիմա նա լրջորեն պետք է մտածի` ի՞նչ անել այդ ընտրազանգվածի հետ: Այ տեսեք, նա շփոթվածության իրավիճակում չնկատեց էլ, որ իր կողքին` հարթակին կանգնած Ռուբեն Հախվերդյանը կարող էր այդքան լուրջ մարտահրավեր նետել մեր արտաքին քաղաքականությանը` Ղարաբաղի հարցի հետ կապված… հետո էլ էդ մարդու մասին նայում ենք ինտերնետում ողողված է ` ոչինչ դուք իրեն այդպես մի ընդունեք, հետո նա իր երգերով հակառակը կապացուցի, հետո՞»:

Տիկին Մուրադյանը նաեւ ասաց, որ ցավում է  «Ազատության» հրապարակ հանրահավաքի գնացող կանանց համար. «Հրապարակում կանգնած ցանկացած կնոջ համար ցավում եմ, որ այնտեղ այս ցրտին կանգնած են, հանուն ինչի՞, չես հասկանում…այսօր տեխնիկան շատ զարգացած է , նստեն իրենց տներում հանգիստ, նորմալ կայքերի  միջոցով անեն, միտինգային ժամանակներն անցել են, այնպես, ինչպես բոլոր տեղերում մի քայլ առաջ է գնում քաղաքակրթությունը, պահանջները, այնպես էլ փողոցներում կանգնելը մի քիչ ճիշտ չէ մեր ժողովրդի համար, ուղղակի իրենք են մեղք, որ չտանջվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Mher says:

    Երևի շատ վատ են ապրում դրա հանար, թե չէ կարծում եմ իրենք էլ են հասկանում, որ տաք տանը նստելը ավելի լավ է հրապարակում այս ցրտին կանգնելուց:

  2. Ֆ. Մուշեղյան says:

    Կարծեմ մեկն ել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ է ասել-այդ հեղափոխականները հաց չունեն թող գաթա ուտեն: Թագուհիները բոլոր ժամանակներում նույն ձևով են մտածում:

  3. David says:

    Եվս մեկ անգամ համոզվեցի, որ կանայք կամ անվերջ են մտածում, կամ առհասարակ չեն մտածում;Առաջինը սխալ է, երկրորդն`անտանելի;Չի հասկանում, թե ցրտին կանայք ինչու* են դրսում;Կհասկանա, հերթը երբ իրեն հասնի և տաք խոսելու փոխարեն փորձի նաև մտածել;Քթից այն կողմ էլ նայել է պետք,տիկին պառլամենտուհի;

  4. mika says:

    Հանրապետականի կին պատգամավորները հատուկ ջոկած են.
    մեկը մեկից խելացի, տրամաբանող, մտածող, ժողովրդին մոտ կանգնած ու ժողովրդի ցավը հասկացող:

  5. Maxim says:

    Երբ կինն է կնոջ նկատմամբ իր թաքնվավ ծաղրով վերաբերվում, որը իբր համարվում է ժողովրդի
    ընտրյալը, ապա մնում է միայն խորը զզվանք և ուրիշ ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031