Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքահայ ուսանողները զրկված են մրցութային կրթության իրավունքից» (Տեսանյութ)

Մարտ 04,2013 14:38

Նրանք չեն կարող օգտվել նաեւ բուհական զեղչային համակարգից:

 «Ներկայումս Հայաստանում է գտնվում 4309 սփյուռքահայ ուսանող` առավելապես Վրաստանից (2026) Ռուսաստանից (1422), Սիրիայից (251), ինչպես նաեւ` Իրանից,  Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Թուրքմենստանից… (ընդհանուր առմամբ` 37 երկրից)»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ, ԵՊՀ ուսանող Սամվել Մկոյանը, ում խոսքով` սփյուռքահայ ուսանողները նախընտրում են սովորել գլխավորապես Բժշկական համալսարանում, ԵՊՀ-ում, Մանկավարժականում եւ  Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում:

Մկոյանի դիտարկմամբ` սփյուռքահայ ուսանողների կարեւորագույն խնդիրն է վարձավճարի հարցը. «Ի տարբերություն տեղացիների` սփյուռքահայ ուսանողները երեսուն տոկոս ավելի վարձ են վճարում: Հանգամանքը շտկելու ուղղությամբ արդեն իսկ կատարվել են աշխատանքներ, մասնավորապես` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո սահմանվեց, որ ԼՂ-ի եւ Վրաստանի մի շարք նահանգների հայազգի ուսանողներից արգելվում է ավելի բարձր վարձավճար գանձել: Մեր կազմակերպության իրավական հանձնաժողովը փորձում է հարցին լուծում տալ`  համագործակցելով Սփյուռքի նախարարության հետ: Բացի այդ,  ԱԺ-ում բարձրացվել է ուսանողների վարձավճարները հավասարեցնելու հարցը, որ ներկայումս քննարկվում է»:

ԵՊՀ ուսանողը փաստեց, որ սփյուռքահայ ուսանողները զրկված են մրցութային կրթության իրավունքից. «Հայաստանաբնակ ուսանողները կարող են գերազանց սովորել եւ անցնել անճար կրթության համակարգի, իսկ սփյուռքահայ ուսանողները նման հնարավորություն չունեն, ինչպես նաեւ` չեն կարող օգտնվել համալսարանների սահմանած զեղչային համակարգերից»:

Բանախոսը նաեւ ասաց, որ հայերենի հետ կապված  սփյուռքահայ ուսանողների խնդիրները լուծելու ուղղությամբ նույնպես առաջընթաց կա, մասնավորապես` մի քանի բուհերում կազմակերպվում են  նախնական պատրաստվածության դասընթացներ:

Սամվել Մկոյանը նշեց, որ  «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նպատակն է`  իրազեկել սփյուռքահայ ուսանողներին իրենց իրավունքների մասին եւ միավորել նրանց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Ես սովորում եմ <>ՊՈԱԿ-ում և վստահաբար փաստում եմ,որ մեր համալսարանում սփյուրքահայ ուսանողները սովորում են նույն պայմաններով և նույն վարձավճարով ինչ տեղացի հայերս ասեմ ավելին նույնիսկ արտասահմանցի ուսանողներն են վճարում նույն չափով ինչ տեղացիներս, իհարկե խոսքը գնում է հայկական խմբերում սովորող ուսանողների մասին:

  2. Արեգ Քեշիշյան says:

    Իննքս սովորում եմ ԵՃՇՊՀամալսարանում, եւ եթե թույլ տաք ձեզ կարող եմ հավաստիացնել որ մեր համալսարանում սփյուռքահայ-տեղացի հայ տարբերություն չի դրվում, հպարտությամբ կարող եմ ասել որ մեր համալսարանն առաջին պետական համալսարանն է եղել ՀՀ տարածքում որ հավասարեցրել է սփյուռքահայի եւ տեղացի հայու վարձեվճարները եւ այդ բանն արվել է տարիներ առաջ՝ 2006 թվականին: Համալսարանում այդ թվից ի վեր արդեն վարձեվճարները տարբերվում են ըստ ուսուցման լեզվի եւ ոչ թե քաղաքացիական պատկանելիության: Խնդրում եմ մի նյութի մասին խոսելուց մի քիչ ավելի լավ ուսումնասիրած լինել դաշտը, մանավանդ եթե մտադիր եք նման ընդհանրացված կարծիքներ հայտնել:

  3. Արեգ Քեշիշյան says:

    Գալով անվճար սովորելու խնդրին, ամեն տարի` նախապատրաստական կուրսը ավարտողներից ամենաբարձր առաջադիմություն ունեցող 2-ից 5 ուսանող (նայած այդ տարվա համար սփյուռքահայերի համար հատկացված տեղերին, եւ այս առավելությունը միայն սփյուռքահայ ուսանողներն ունեն) ընդունվում են համլսարան պետական պատվերի կարգավիճակով, ոչ էլ մրցակցության են մասնակցում դրանից հետո:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031