Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հանձնաժողովի անդամին առաջարկել են $5000` ձայները փոխելու համար

Մարտ 04,2013 13:34

Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ կաշառքն ու սպառնալիքներն են պատճառը, որ որոշ ընտրատեղամասերում չեն կարողացել պահել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են ընտրական հանձնաժողովի «Ժառանգության»  անդամները ստորագրել այն արձանագրությունների տակ, որոնք դուք վիճարկում եք: Ստյոպա Սաֆարյանն էլ պատասխանեց. «Ունեցել եմ հանձնաժողովի անդամ, որը վերահսկել է մի սեղանը, երկրորդը ֆիզիկապես չի կարողացել: Անճշտություններ կան անգամ ընտրատեղամասի պաշտոնական տվյալներով: Հետագայում էլ պարզ է դարձել, որ անճշտություններ կան, բայց ուշադրություն չեն դարձրել դրա վրա: Եթե քո վստահված անձին գալիս եւ շրջափակում են թաղի հեղինակությունները եւ սպառնում են ընտանիքի անդամներին վնասել,

5 կամ 10 հազար դոլար են առաջարկում… Իմ բարեկամին առաջարկել են 5000 դոլար: Նա չի վաճառվել, եւ այդ տեղամասում խնդիր չունենք»:

Իսկ թե ինչու չեն դիմում իրավապահ մարմիններին, եթե կոնկրետ փաստ ունեն, որ այդքան կաշառք են առաջարկել, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ հարյուրավոր տեղամասեր են եղել, որտեղ խնդիր են ունեցել, եւ այդ տեղամասերը թողնել, զբաղվել մի տեղամասով, որտեղ խնդիր չեն ունեցել, ձայները պահել են՝ անիմաստ է, հատկապես՝ մեր իրավապահների պարագայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեղծիքը այնքան խորն է նստած ժողովրդի մեջ, որ նույնիսկ դրանից այատվելու ելքը չեն տեսնում:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Արա դե տղա են էլի, հո զոռով չի… չեն ուզեցել “բռնել տան”… Ծիծաղից մեռանք

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031