Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ հեռուստաընկերությունները չեն ընդունում ԵԱՀԿ/ԺՄԻԳ քննադատությունները

Մարտ 04,2013 13:14

ՀՀ նախագահական ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն օրերս հրապարակեց հետընտրական միջանկյալ զեկույցը, որտեղ արձանագրված էր, որ հեռարձակող որոշ լրատվամիջոցներ ընտրովի վերաբերմունք են ցուցաբերել:

Զեկույցում մասնավորապես նշված էր. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ուսումնասիրված բոլոր լրատվամիջոցները կանոնավոր կերպով լուսաբանում էին Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքները, սակայն «Հ1»-ը, «Շանթ»-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունները հաճախ ներկայացնում էին ընդհանուր և երբեմն մակերեսային լուսաբանում` շարունակ կրկնելով, որ հավաքները լիազորված չեն և հաղորդելով ոստիկանության հայտարարությունները»:

Aravot.am-ը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանից հետաքրքրվեց` ԵԱՀԿ գնահատականը հիմնավոր համարո՞ւմ են: Նա այսպես արձագանքեց. «Այդ գնահատականը հիմնավոր չեմ համարում: Օրինակ` ընտրարշավի ընթացքում եղավ դեպք, երբ նրանք ինձ մեղադրեցին, թե իմ հեղինակային հաղորդման ընթացքում կողմնակալություն եմ դրսևորում ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ կուսակցությունների և որոշ թեկնածուների նկատմամբ:  Նախ նայեցի իմ բոլոր տեքստերը, տեսա, որ այդպիսի վերաբերմունք այնտեղ չկա, հետո պաշտոնական նամակ գրեցի նրանց ու բացատրություն խնդրեցի այն մասին, թե ինչ ձևակերպումների մասին է խոսքը: Բայց այդպես էլ պատասխան չստացա: Սա առաջին դեպքը չէ, և ցավոք այդպիսի գնահատականների արտահայտումը պարբերական բնույթ է կրում: Մենք մեր աշխատանքն ենք անում, թե ինչպես կգնահատեն եվրոպացի դիտորդները, դա մեզ հետաքրքրում է միայն նրանով, որ մեր  աշխատանքի գնահատականներից մեկն է»:

«Շանթ» հեռուստաընկերությունից ևս մեզ հայտնեցին, որ համամիտ չեն ԵԱՀԿ գնահատականներին և շեշտեցին. «Առաջին անգամ չէ, որ այդ կարգի կազմակերպություններից նման գնահատական ենք ստանում: Նրանք չգիտեն` ինչն են ինչին գումարել, որ ստացել են այդպիսի վերջնական պատկեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031