Գարեգին Չուքասզյանի կարծիքով` Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի Հյուսիսային Կորեա դառնալու համար
Aravot.am –ը « Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով ինչպիսի՞ ավարտ կունենան Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբված ժողովրդի հանրահավաքները, արդյո՞ք իշխանությունները կկիրառեն այն նույն մեթոդները , որոնք օգտագործեցին 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած համաժողովրդական հավաքների ժամանակ, բանտերը նորից կլցնե՞ ն քաղբանտարկյալներով, թե՞ մարտի 1-ի դասերն ու քաղբանտարկյալների շուրջ ստեղծված աղուկ -աղաղակն աչքի առջև ունենալով, այլևս նման ռիսկի չեն գնա:
Նրանցից մեկը` հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով այժմ ստեղծագործում է Իտալիայում, ասաց. « Իմ տեսանկյունն այն է , որ դա համաժողովրդական պայքար չէր , դա Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական վենդետան էր Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդեպ, որին ներգրավեց մեծ ընտրազանգված: Ի՞նչ արեց սկզբում. բորբոքեց մի կրակ, որի մեջ լցրեց շատ թարմ, հարազատ ժողովրդական խոսքեր`ավազակապետություն և այլն: Այսինքն խոսքեր, որոնք որ նեղացած մարդկանց բորոբոքում են: Բորբոքելով ոտքի հանեց` հետ վերցնելու իր անձնական իշխանությունը , որին արգելապատել էր Քոչարյանը: Վերջինս ասում էր, չէ՞, ես եմ , ինձանից հետո Սերժն է: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում էր` չէ, ես եմ, դուք չեք, այսինքն անձնական պայքար էր, որը պետք չէ բոլորովին համեմատել նրա հետ, ինչ որ կատարվում է էսօր: Նույնիսկ կասեմ ավելին. Րաֆֆի Հովհաննիսյանը չառաջնորդեց ժողովրդին , սա ժողովրդի պահանջն էր, ժողովրդի ընտրությունն էր, այսինքն՝ էսքան գործ, որ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հասներ էս արդյունքներին, նա էդքան ներդրում չարեց: Այսինքն՝ սա ժողովրդի ընտրություններ էր, դա կլիներ Գյումրին, մյուս շրջանները, բացարձակ հաղթանակ, սա ժողովրդի հաղթանակն էր»:
Գարգեին Չուքասզյանը , սակայն չհամաձայնեց քանդակագործի տեսակետի հետ, մեր հարցը այսպես մեկնաբանելով . « 2008 թվականի շարժումը նույնպես ժողովրդի ընդվզում էր, և դա բավականին կարևոր էր, որ նույնպես էդ քաղաքացիական շարժումները առաջանային, որոնք հետագայում առաջացան:Ուրիշ հարց, որ էդ շարժումը սխալ ռազմավարություն ուներ, ես չգիտեմ ինչու սխալ գնաց, ես արդյունքն եմ ֆիքսում, որ մենք արդյունքի չհասանք, այսինքն շախմատը չավարտվեց մատով , ավարտվեց հիասթափությամբ: Սա խոսում է սխալ մարտավարության , ռազմարավարության մասին: Հիմա մենք կարող ենք մեկնաբանություններ տալ սրան, բայց արդյունքը բոլորի համար հստակ է , որ դա չարվարտվեց մատով: Հիմա մենք գործ ունենք այլ իրավիճակի հետ, այս պարագայում մենք տեսնում ենք, որ ռազամավարական ուրիշ ծրագիր է առաջարկվում Րաֆֆի Հովհաննիսյան կողմից, որը չի ավարտվում Սահամանդրական դատարանի որոշումով, այլ ենթադրում է մի անցումային շրջան, որը շատ նման է 88 թվականի երկիշխանության վիճակին: Այսինք մենք գործ ունենք ուրիշ իրավիճակի, ուրիշ ռազմավարության հետ, և վերադառնալով բուն ձեր հարցին , այսինքն արդյո՞ք վարչակազմը կկիրառի մեղմ միջոցներ, և էսպես ասած մեղմ բռնակալությունից կանցնի կոշտ բռնակալության , ես կարծում եմ, որ մեր երկիրը էդ ռեսուրսները ուղղակի չունի Հյուսիսային Կորեա դառնալու:Եվ եթե նորից էդպիսի քայլի անցան, շատ ավելի կարագացնեն իրենց համար անբարենպաստ սցենարի իրականացումը Հայաստանում»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ես լրիվ համաձայն եմ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ: Հայաստանում շատ մարդիկ (այդ թվում իշխանության մի զգալի մասը) ԴԵՌ չեն հականում, որ Հայաստանում ՍԿՍՎԵԼ է ազգային-ազատագրական շարժում/պայքար,որը գնալով միայն ու միայն մեծանալու է: Սա նույնիսկ հեղափոխություն էլ չէ.շատ ավելի մեծաբովանդակ է: Արդյունքներ ԱՆՊԱՅՄԱՆ են լինելու: